«Քայլի՛ր հարգանքի օրենքներով». Արթուր Սիմոնյան

Սեպտեմբերի 12-ի և 13-ի եկեղեցական ծառայություններն անցկացրեց հովիվ Արթուր Սիմոնյանը, ով տևական ժամանակ արտերկրում ծառայելուց հետո ի վերջո Հայաստանում է:

Հովիվ Արթուրը ներկաներին ծառայեց ոչ միայն հիմնական ուղերձով, այլև՝ զոհաբերության խոսքով:

-Դու կարող ես օրհնված լինել հենց քո երկրում: Աղոթի՛ր, հավատա՛ և սպասի՛ր օրհնությանդ,- ասաց հովիվ Արթուրը՝ մեջբերելով Երկրորդ Օրինաց 26.13-15 խոսքերը և կոչ անելով՝ հավատարմորեն կատարել Տիրոջ Խոսքը ինչպես տասանորդի, զոհաբերության, այնպես էլ մյուս հարցերում:

Հովիվ Արթուրը եկեղեցական ծառայության ժամանակ խոսեց հարգանքի մասին.

-Մենք շատ ենք խոսում սիրելու մասին, բայց դա բավարար չէ, հարգել է պետք,- շարունակեց հովիվ Արթուրը,- մենք պետք է հարգենք Տիրոջ Խոսքը, եկեղեցին, ղեկավարներին, ծառայակիցներին, մեր ընտանիքը:

Նա հորդորեց՝ դուրս գալ նեղ տեսանկյունից, քանի որ Աստված ստեղծել է մեզ ոչ թե տեսանկյուն, այլ հոգևոր տեսադաշտ ունենալու համար: Հովիվը կոչ արեց՝ չամաչել Հիսուսից և Նրա համար հալածվողներից, համարձակորեն դավանել Տիրոջ անունը և չգնալ մեղքի ետևից: Հարգանքն իր օրենքն ունի, այն պատիվ է ծնում:

-Արի՛ եկեղեցի, ընտրի՛ր Տիրոջը, մարդկանց մոտ դավանի՛ր Հիսուսի անունը, կարդա՛ Աստվածաշունչ և  ծառայի՛ր Աստծուն: Սա է հարգանքի օրենքը,- ասաց Արթուր Սիմոնյանը:

Եկեղեցական ծառայության տեսաձայնագրությունը դիտել այստեղ:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: