Carl-Gustaf Severin: “Everything will be alright in your life”

«Ես բժիշկ չեմ, բայց հավատում եմ Բժշկին, ես փրկիչ չեմ, բայց հավատում եմ Փրկչին, ես հավատարիմ չեմ, բայց հավատում եմ Նրան, Ով Հավատարիմ է», – հենց այս խոսքերով սեպտեմբերի 26-ի եկեղեցական ծառայությանը ավետարանիչ Կարլ Գուստավ Սևերինն սկսեց իր քարոզը:

Այս ծառայությունն առանձնահատուկ էր նրանով, որ վերջում  եկեղեցու հովիվները հիվանդներին օծելու էին յուղով և աղոթելու էին բժշկության համար:

 «Աստված կամենում է փրկել, բժշկել և  ազատագրել Հայաստանը»,- շեշտեց ավետարանիչը` շարունակելով, որ եթե օր ու գիշեր Հիսուսի անունով համառորեն Տիրոջից խնդրենք մեր երկրի փրկությունը, ապա կտեսնենք այն:

Հովիվ Կարլ Գուստավը մեջբերեց Սաղմոս 50.15 խոսքը. «Եվ կանչի՛ր Ինձ նեղության օրը, և Ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես Ինձ», ապա ներկայացնելով աստվածաշնչյան մի քանի օրինակ` հորդորեց՝ երբեք չհանձնվել.

«Երբ նեղության մեջ ես և հրաշքի կարիք ունես, վազի ՛ր Տիրոջ մոտ: Միգուցե դու արդեն հիասթափվել ես, բայց ես այսօր քեզ համար խոսք ունեմ. ամեն բան քո կյանքում լավ է լինելու: Մի ՛ հանձնվիր»:

Հովիվ Կարլ Գուստավը հորդորեց մեր կյանքում համարձակ հռչակել հրաշքներ և հավատալ, որ ամեն բան լավ է լինելու.  «Ես չգիտեմ քո կարիքը, բայց գիտեմ, որ Հայրը սիրում է յուրաքանչյուրիս կատարյալ սիրով: Իր օրհնությունները, բժշկությունները ամենքիս համար են: Կանչի՛ր Նրան, և Նա կբժշկի քեզ, հռչակի՛ր քո հրաշքը կյանքումդ»:

Քարոզից հետո Կարլ Գուստավն առաջ հրավիրեց նրանց, ովքեր իրենց սրտում դեռ չէին ընդունել Հիսուսին` որպես Տեր և Փրկիչ, ինչից հետո հովիվ Արթուր Սիմոնյանն առաջնորդեց ապաշխարության աղոթքը: Այնուհետև բազմամարդ դահլիճը երկրպագում և փառաբանում էր Տիրոջը, իսկ  հովիվները յուղով օծում և աղոթում էին մարդկանց բժշկության համար:

Մարդիկ բժշկվում էին և վկայում այդ մասին.

-Ես ծառայություններին գալիս էի ողնաշարի ուժեղ ցավով, բայց, փա՛ռք Աստծուն, այս ծառայության ժամանակ Տերը բժշկեց ինձ: Ես հիմա կարողանում եմ առանց ցավի շարժվել,- հավաքույթից հետո վկայեց հավատացյալ քույրերից մեկը` մեջքն ազատորեն  աջ և ձախ շարժելով:

Մեկ այլ կին վկայեց ստամոքսի հատվածում ուռուցքի անհետացման մասին.

-Բռունցքիս չափ ուռուցք կար ստամոքսիս այս հատվածում (ձեռքով ցույց է տալիս տեղը), բայց երբ Կարլ Գուստավը բժշկություն հռչակեց, փա՛ռք Ամենակարող Աստծուն,  ես տեսա, որ ուռուցքն անհետացել է: Սա գերբնական հրաշք էր`  առանց ձեռնադրության:

Որոշ մարդիկ բժշկվել էին գլխացավից, ականջացավից, որոշներն էլ` հոդերի և մկանային ցավերից:  

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: