Ռոբ Բիրքբեքը  Ջոն և Լիզա Բիվերների՝ Հայաստան այցի մասին

Ջոն և Լիզա Բիվերների՝ մեր եկեղեցում համաժողով անցկացնելու հետ կապված օրերս Հայաստանում էր «Մեսինջեր Ինտերնեյշնլ» (Messenger International) ծառայության գործադիր տնօրեն Ռոբ Բիրքբեքը (Rob Birkbeck):

Wolarm.org կայքը պրն. Բիրքբեքից փորձեց պարզել  որոշ մանրամասներ:

Պարոն Բիրքբեք, ինչպե՞ս են Ջոն և Լիզա Բիվերները պատրաստվում հայաստանյան այցին:

Ես կարող եմ ասել, որ նրանք շատ ոգևորված են: Երբ մի քանի տարի առաջ Ջոն Բիվերի հետ այստեղ եկա, մարդիկ լցված էին Սուրբ Հոգով, Տիրոջ կրակը կար այստեղ: Մենք երբեք չենք մոռանում այդ հավաքույթը:

OLYMPUS DIGITAL CAMERAԱնցյալ անգամ մենք այցելեցինք ձեր եկեղեցու՝ դեռևս անավարտ շենքը: Այդ շենքը հավատքի գործ է: Իսկ հիմա, երբ տեսնում եմ այս հսկայական շենքը, պարզապես ուզում եմ լացել: Ես կարծում եմ, որ Ջոնը, տարվա կտրվածքով, իր ունենալիք հավաքույթներից հայաստանյան հավաքույթին ամենաշատն է սպասում:

Նա սիրում է Հայաստանը և այս եկեղեցին, քանի որ դուք պատրաստ եք Աստծո Խոսքը տարածել աշխարհով մեկ: Դա մեր ընդհանուր տեսիլքն է: Մենք այցելուներ չենք, այլ՝ ընտանիք, որի մի անդամը գալիս է տեսնելու մյուսին:

Լիզան երբեք այստեղ չի եղել, բայց Ջոնը միշտ պատմում է հովվի տեսիլքի, Հայաստանի մարդկանց, նույնիսկ ձեր խոհանոցի մասին: Լիզան շատ ոգևորված է: Ես նույնպես նրանց հետ գալու եմ Հայաստան: Եվ մենք հրաշալի հավաքույթներ ենք ունենալու:

Երբ մենք հանդիպում ենք մարդկանց, ովքեր ունեն միևնույն միտքը, տեսիլքն ու նպատակը, փորձում ենք համագործակցել: Ձեր ծառայողական թիմը գերազանց է: Գրքերը, թարգմանությունները, տեսաժապավենները, աուդիոժապավենները, ամենը, որ ձեր եկեղեցին անում է, հիացմունքի է արժանի:  

Մենք ուզում ենք մրցավազքը ձեզ հետ վազել: Երբ հովիվ Արթուրը խոսում է նոր եկեղեցիներ հիմնելու մասին, մենք փորձում ենք աջակցել, համագործակցել, քանի որ գիտենք, որ դա  Աստծո կամքն է: Մենք չենք ուզում գալ Հայաստան՝ պարզապես «վարդերից հոտ քաշելու», ո՛չ, մենք ուզում ենք գալ՝ կյանքերին հպվելու համար: Ես հավատում եմ, որ եթե Հայաստանում հպվենք մարդկանց կյանքերին, ապա փոփոխություն կբերենք նաև շրջակա ազգերի մեջ:

Կպատմե՞ք «Messenger International» ծառայության մասին:

Ջոն Բիվերը և Լիզան այս ծառայությունը սկսել են 25 տարի առաջ: Նրանք ոչինչ չունեին, բայց Աստված նրանց ուղարկել էր, որ իրենց քարոզներով և գրքերով Տիրոջ Խոսքը հասցնեին մարդկանց:

Ջոնի առաջին գիրքը՝ «Սատանայի խայծը», շատ մարդկանց սրտերին կպավ և բժշկեց: Այն դարձավ ամենաշատ վաճառվող գրքերից մեկը: Ջոն Բիվերի ցանկությունն է՝ նվիրել ավելի շատ գրքեր, քան երբևէ վաճառել է: Մենք չունենք եկեղեցի, բայց ունենք մարդկանց մի խումբ, ում սրտերն ու մտքերը լցված են սիրով և ովքեր ուզում են ծառայել:

Ջոն և Լիզա Բիվերներն ունեն չորս որդի: Լիզան տարիներ շարունակ խնամում էր երեխաներին, և երբ տղաները ինքնուրույն դարձան, նա սկսեց ծառայել: Լիզան նույնպես գրքեր է գրում, քարոզում աշխարհի տարբեր մասերում: Նա կանանց հետ շփվելու, նրանց սրտերին հասնելու յուրահատուկ օծություն ունի:

Կանայք երկրորդական չեն: Եթե ես խեղդվում եմ, ինձ համար մեկ է, թե ով կփրկի ինձ՝ տղամա՞րդ, թե՞ կին, ես ուղղակի ուզում եմ փրկված լինել: Եվ կապ չունի՝ Լիզան կքարոզի՞, թե՞ Ջոնը, քանի որ կյանքերը փոխվում են:

Այս տարի 50-ից ավելի լեզուներով շուրջ 4 միլիարդ էլեկտրոնային և տպագրված գրքեր, աուդիոգրքեր և վիդեոուղերձներ են ուղարկվել աշխարհով մեկ: Սա նրանց հավատքի աշխատանքն է: Այս ամենը չի արվում, որ ավելի մեծ երևանք, քան մյուսները: Ո՛չ, մենք ուզում ենք փոխել աշխարհը:  

 

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: