DAILY DEVOTION-am-1200-600

Աստծո Խոսքը մեզ ազատ ապելու ճանապարհ է ցույց տալիս: Գրված է` վաղվա համար հոգս մի’ արեք, որովհետև վաղվա օրն իր համար հոգս կանի. ամեն օրվա համար բավական է իր նեղությունը:

Շատերն այս խոսքը ճիշտ չեն հասկանում՝ մտածելով, թե Աստված ասում է` վաղվա օրը մի’ կառուցեք: Սակայն կառուցելը և հոգս անելը տարբեր հասկացություններ են: Մենք պետք է կառուցենք մեր վաղվա օրը:

Երբ վստահում ենք Աստծուն և ձգտում այսօրվա խնդիրները լուծել Նրա Խոսքով, մեր վաղվա օրը կառուցում ենք ժայռի վրա, իսկ երբ հոգս ենք անում, մեր կյանքը նմանվում է ավազի վրա կառուցված ամրոցի կամ էլ կրակի, որ շարունակ տանջում է մեզ:

Աստվածաշունչն ասում է` սկզբից Աստծո արքայությունը և Նրա արդարությունը խնդրեք, և ամեն բան կտրվի ձեզ: Ի՞նչ է Աստծո արքայությունը, եթե ոչ ուրախություն, խաղաղություն և արդարություն Սուրբ Հոգով:

Սիրելինե’ր, հոգս անելով`  ոչինչ չենք շահում և ոչ մի հարց չենք լուծում: Դեռ ավելին, կորցնում ենք Տիրոջ պարգևած այսօրվա երջանիկ օրը:

Եկեք պահենք Աստծո Խոսքը, որ ճշմարիտ է և մեզ իրական երջանկություն է պարգևում: Խնդրենք Աստծո արքայությունը, և մնացած ամենը կտրվի մեզ: Տիրոջ օգնությամբ հոգանք մեր այսօրվա խնդիրների մասին և հավատանք, որ վաղվա օրն իր համար հոգս կանի:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: