Վաղ առավոտյան թիմային աշխատանքներն իրականացնելուց հետո պատանիները շարժվեցին Աստծո Խոսքը լսելու: Առաջին քարոզով մասնակիցների հետ կիսվեց Հասմիկ Յարդումյանը:

«Ինչպես կյանքումդ ձեռքբերումներ ու հաղթանակներ ունենալու համար պետք է շատ աշխատես, մարզվես, այնպես էլ քրիստոնեական կյանքումդ պետք է անցնես քո ընթացքը և հաղթես»,- ասաց Հասմիկը:

Քարոզից հետո պատանիները շտապեցին ընդմիջման, որի ընթացքում նրանք շփվում էին, խաղեր խաղում և այլն: Հետո Ռոզա Արղամանյանը նրանց հետ վարպետության դասեր անցկացրեց սոցիալական ցանցերի վերաբերյալ:

«Լինե՞լ սոցիալական ցանցերում, թե՞ չլինել» հարցը քննարկելուց և վերլուծելուց հետո ի վերջո ընդհանուր եզրահանգման եկան. սոցիալական ցանցերում գրանցվելը մեղք չէ, եթե այն օգտագործվելու է մարդկանց օգնելու, զորացնելու և լավ ազդեցություն թողնելու նպատակով: Այո՛, պե՛տք է լինել սոցիալական ցանցերում և լինել դրական, զուսպ, պատասխանատու՝ հրապարակումների և մեկնաբանությունների հարցում: Մի խոսքով՝ գրանցվել սոցիալական ցանցերում՝ միայն լավագույնը լինելու պայմանով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: