DAILY DEVOTION-am-1200-600

Հարցազրույցների ժամանակ հաճախ է հնչում այն հարցը, թե արդյոք հնարավոր է կատարյալ մարդ լինել: Մարդիկ հիմնականում պատասխանում են՝ ոչ: Սակայն Աստվածաշունչը բացահայտում է մի գաղտնիք. ով լեզվով չի մեղանչում, կատարյալ մարդ է, որ կարող է իր ամբողջ մարմինը սանձահարել: 

Ամեն ինչ կախված է մեր խոսքերից, նույնիսկ՝ մեր փրկությունը կամ  դատապարտությունը: Գրված է. «…եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես և սրտումդ հավատաս… կապրես» (Հռոմ. 10. 9):

Ես ձեզ խորհուրդ կտամ կարդալ Հակոբոսի թուղթը, հատկապես 3-րդ գլուխը, որը լեզվի մասին է: Հակոբոս առաքյալն ասում է, որ ձիերի բերանը սանձ են դնում, որպեսզի նրանց հնազանդեցնեն և նրանց ամբողջ մարմինը կառավարեն, մինչդեռ մարդկային լեզուն ոչ ոք չի կարող սանձել և նվաճել: Լեզուն անզուսպ չար է` լցված մահաբեր թույնով: Դրանով օրհնում ենք Աստծուն, բայց, միևնույն ժամանակ, անիծում մարդկանց:

Իսկապես, շատերը գալիս են եկեղեցի, իրենց շուրթերով փառաբանում և օրհնում Տիրոջը, բայց երբ գնում են տուն, նույն շուրթերով անիծում են ինչ-որ մեկին, բղավում կամ կոպիտ խոսքեր ասում:

Սիրելինե’ր, մեզ բացահայտված է կատարելության ճանապարհը. խոսքով մի’ մեղանչեք և կատարյալ կլինեք Հիսուս Քրիստոսի մեջ:

Տերը օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: