DAILY DEVOTION-am-1200-600

Պողոս առաքյալն այս խոսքերը հասցեագրում է Փիլիմոնին: Նա ասում է. «…սուրբերի սրտերը քեզանով հանգիստ են գտել»: Սրանք ծառայողին բնութագրող հրաշալի խոսքեր են:

Աստվածաշնչում ոչ մի խոսք իզուր գրված չէ: Փիլիմոնը, իսկապես, սիրով լցված անձնավորություն էր: Նա ոչ միայն սիրում էր մարդկանց, այլև սուրբերի սրտերը նրանով հանգիստ էին գտնում: Եվ մենք պետք է օրինակ վերցնենք նրանից:

Մենք պետք է աշխատենք մեր բնավորության վրա, դառնանք այնպիսի մարդիկ,  որ ուրիշները մեզ տեսնելիս ոչ թե տագնապ զգան, իրենց ճանապարհը փոխեն, այլ ուրախանան, հանգստություն գտնեն մեզանով:

Ոմանք ոչ ոքի հետ լեզու չեն գտնում: Նրանք ուզում են, որ բոլորն իրենց հարմարվեն:

Սիրելինե՛ր, նմանվե՛ք Քրիստոսին: Նա միշտ շրջապատված էր մարդկանցով: Մարդիկ տարբեր քաղաքներից ու գյուղերից գալիս էին Նրա մոտ և ընդունելություն գտնում:

Սիրե՛ք մարդկանց, օգնե՛ք ուրիշներին դժվարությունների ժամանակ, դարձե՛ք այնպիսի ծառայողներ, որ մարդիկ ոչ թե խուսափեն ձեր ներկայությունից, այլ ձգտեն լինելու ձեր կողքին:

Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: