Ո՞ւմ մասին է խոսվում այստեղ: Ովքե՞ր են “շատերը”: Մի՞թե ոմանք ընտրված են սրբության համար, իսկ մյուսները՝ դժոխքի: Արդյո՞ք նախասահմանություն գոյություն ունի: Մի՞թե Աստված ինչ-որ մեկի կորուստն ի սկզբանե նախասահմանել է:

Հավատացած եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում, թե որ ճանապարհով գնա` Աստծո՞, թե՞ սատանայի: Այսօր շատ քրիստոնյաներ ընտրել են սուրբ կյանքը, կրակի փորձությունը, մաքրությունը, բայց շատերն էլ մտածում են. “Ինչի՞ս է պետք սրբությունը. ես ուզում եմ անօրեն կյանքով ապրել”: Մի՞թե նրանք ինչ-որ բան կշահեն: Ո՛չ, նրանք ընտրել են դժոխքի ճանապարհը:

Շատերը “կյանք վայելել” ասելով` հասկանում են շնություն անել, ծխել, խմել, անվայել անեկդոտներ պատմել: Նրանք հավիտենական կյանքը փոխում են ժամանակավոր կյանքով` առանց մտածելու, թե մահից հետո որտեղ կհայտնվեն:

Վերջին ժամանակներում Աստծուց շատ հայտնություններ են տրվում: Եվ Աստծո Խոսքն ասում է. “…ոչ մի ամբարիշտ պիտի չհասկանա, բայց իմաստունները պիտի հասկանան”: Փաստորեն, կրակի փորձությունից, սրբությունից և մաքրությունից հետո գերբնական հասկացողություն է տրվում, և մենք սկսում ենք հասկանալ աստվածային գաղտնիքները:

Սիրելի՛ս, շտապի՛ր մաքրվել, սրբվել, կրակով զտվել, և Տերը քեզ կհայտնի վերջին ժամանակների գաղտնիքները:

Աստված օրհնի քեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: