Скоро книга Джона и Лизы Бивер под названием “История о браке” на  армянском языке

Հրատարակչական ծառայությունը տպագրման է պատրաստում Ջոն և Լիզա Բիվերների <<Պատմություն ամուսնության մասին>> գիրքը: Այս մասին wolarm.org-ի հետ զրույցում հայտնեց <<Վան>> հրատարակչության բաժնի ծառայող Սոֆյա Գևորգյանը:

<<Հեղինակները նրբորեն և սուրբ սրտով անդրադառնում են ամուսնական փոխհարաբերություններին: Այդ ամենի մասին պետք է իմանան ոչ միայն ամուսնական զույգերը, այլև նրանք, ովքեր դեռևս չեն կազմել ընտանիքներ>>,- նշեց Սոֆյա Գևորգյանը:

<<Պատմություն ամուսնության մասին>> նախագիծը ներառում է նաև աուդիոգիրք և վեց մասից բաղկացած վիդեոդասընթացներ, որոնք կարող եք անվճար ներբեռնել Vanpublications.com կայքից:

<<Վան>> հրատարակչությունը վերջերս հրատարակեց նաև Ջոյս Մայերի <<Բժշկել սրտով կոտրվածներին>> գիրքը` հայերենով, որը անվճար բաժանվեց ոչ միայն <<Կյանքի Խոսք>> եկեղեցու անդամներին, այլ նաև այլ հարանվանական եկեղեցիներին։

<<Վան>> հրատարակչության տեսիլքն է՝ հոգևոր գրականության միջոցով Ավետարանի խոսքը հասցնել Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Կովկասյան ազգերին։

Սոֆյա Գևորգյանը հավելեց, որ <<Վան>> հրատարակչության ծառայությունը աղոթում է ոչ միայն հրատարակչական գործունեության, այլև Հայաստանի համար՝ հիմք ընդունելով ամռանը տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ երկրի համար հնչած մարգարեական խոսքերը:

2014 թ.-ից գործում է <<Վան>> հրատարակչության առցանց գրախանութը, որտեղ տեղադրված հայերեն, արևմտահայերեն, ռուսերեն և վրացերեն քրիստոնեական գրականությունը հասանելի է ոչ միայն PDF, այլ նաև աուդիոգիրք տարբերակով: Այս ամենը անվճար կարող եք ներբեռնել Vanpublications.com կայքից: Առցանց գրախանութի ստեղծման նպատակն այն է, որ մեր ազգը հոգևորապես կրթված լինի։

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: