Շուտով Սուրբ Ծնունդ է

Tonacar

Ընդամենը հաշված օրեր անց քրիստոնեական աշխարհը մեծ շուքով և հանդիսությամբ կտոնի Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը. տոնական զարդարանք,  գեղեցիկ միջոցառումներ, երաժշտական բեմադրություններ և բազում անակնկալներ:

Սուրբ Ծնունդին ընդառաջ մեր եկեղեցում տոնական աշխուժություն է: Եկեղեցու գրասենյակն ու շենքը տոնական տրամադրության մեջ են: Զարդարված տոնածառերն ու գեղեցիկ դեկորացիաները  սուրբծննդյան մթնոլորտ են ստեղծել: Արդեն սովորություն դարձած եկեղեցական հյուրասիրությունը հուշում է, որ տոները մոտ են: Եկեղեցական ծառայություններից առաջ կարելի է ճաշակել միմյանց պատրաստած քաղցրավենիքները, շփվել  մի գավաթ սուրճի կամ թեյի շուրջ:

Իսկ հունվարի 6-ին մեզ սպասվում է հրաշալի անակնկալ՝ Սուրբծննդյան մյուզիքլ:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: