Հունվարի 6-ին մեր եկեղեցում տոն էր․ մենք տոնում էինք մարդկության պատմության լավագույն Ծնունդը՝ մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ ծնունդը։

Գեղեցիկ ու տոնական մթնոլորտում հնչեցին Հիսուսի ծնունդը փառավորող երգեր, իսկ լուսային գեղեցիկ էֆֆեկտները, պարերն ու մեր ստեղծագործական թիմի գեղեցիկ ելույթներն օրը լցրեցին մեծ ցնծությամբ։

Տոնական ծառայության ընթացքում ներկաների հետ խոսքով կիսվեց նաև հովիվ Բագրատ Բեկչյանը՝ անդրադառնալով մեր կյանքում Սուրբ Ծնունդի կարևորությանն ու ազդեցությանը․

«Քրիստոսի ծնունդը լավագույն պարգևն էր մարդկությանը: Քրիստոսը եկավ, որ կյանք ունենանք և էլ ավելին:

Քրիստոսի ծնունդը պատահականություն չէր: Կար ծրագիր, կար նպատակ: Հիսուսի ծնունդով քանդվում են մեր կյանքի կապանքները, անեծքները վերածվում են օրհնության, իսկ հիվանդությունները բժշկվում են: Նա եկավ սատանայի գործերը քանդելու։

Աստված հայտնվեց մարմնում, Փրկիչը եկավ փրկելու, և օրհնյալ է Նրա սուրբ ծնունդը»,- նշեց հովիվ Բագրատը։

Ստորև ձեզ ենք ներկայացնում Սուրբ Ծննդյան տոնակատարության տեսագրությունը։

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: