Համաժողովի երրորդ օրվա վերջին ծառայությունը կրկին անցկացրեց Մայք Բիքլը, ում պատգամն այս անգամ վերաբերում էր քրիստոնյայի ամենամեծ կոչմանն ու Տիրոջը սիրելու չորս հիմնական ենթակետերին, որոնց անդրադարձել էր Տեր Հիսուսը Մարկոսի Ավետարանում:

Հովվի խոսքով՝ քրիստոնյայի կյանքում ամենամեծ կոչումն ու ծառայությունը Տիրոջը սիրելն է: Սա նաև համարվում է առաջին և ամենամեծ պատվիրանը, ինչը ոչ բոլորս ենք հավատարմությամբ կատարում: Մենք պետք է հասկանանք, որ Տիրոջը չենք կարող սիրել պարզապես զգացմունքներով: Այն առաջին հերթին հնազանդություն է ակնկալում:

Համաձայն պատվիրանի՝ մենք պետք է սիրենք Աստծուն ամբողջ սրտով, մտքով, անձով և զորությամբ, ինչը ենթադրում է, որ պետք է անմնացորդ նվիրվենք Բարձրյալին:

«Ուխտ արա աչքերիդ հետ, հեռացի՛ր ինտերնետային պոռնոգրաֆիայից. այն կկուրացնի հոգևոր աչքերդ»,-  կոչ արեց հովիվ Բիքլը: Նա ավելացրեց, որ Տիրոջը մտքով սիրելու լավագույն ճանապարհը Աստծո Խոսքով լցվելն է:

Հովիվ Բիքլի պատգամից հետո ներկաներին երկրպագության և փառաբանության մեջ առաջնորդեց Միսթի Էդվարդսը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: