Emil Sargsyan

Դեկտեմբերի 25-ին հանդիսավոր, տոնական տրամադրություն էր տիրում Հոլանդիայի «Կյանքի Խոսք» եկեղեցում:

Կազմակերպված էր Սուրբ Ծննդյան տոնական ծրագիր՝  երաժշտական ներկայացումներով, երգերով և ասմունքներով: Միջոցառման ընթացքում ներկաներին Աստծո Խոսքից հարցեր տրվեցին, որոնք ջերմ արձագանք ստացան: Փոքրիկներն էլ շտապեցին իրենց սրտերի անկեղծ երգերը նվիրելու Հիսուսին:

Վերջում հովիվ Էմիլ Սարգսյանը հանդես եկավ կոչով.

«Եկեք Աստծո տան մեջ կարևորենք միաբանությունը, սիրենք միմյանց և հավատարմությամբ ծառայենք Տիրոջը: Իր հավատքով և համբերությամբ Սիմոն ծերունին մեծ օրինակ է յուրաքանչյուրիս համար: Նա փափագով գրկեց մանուկ Հիսուսին ու գնաց հավիտենություն: Եկեք մեր սրտերը առանձնացնենք աշխարհի աղտեղությունից և իբրև մի մսուր նվիրենք Հիսուսին, որպեսզի Նա մաքրի ու սրբի»:

«Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Հիսուս ծնվեց և հայտնվեց բարի Ավետիսով, որ Նրան հավատացողները չտրտմեն, չտկարանան ու չմոլորվեն: Նա է մեր Էմմանուելը: Մաղթում ենք, որ ամբողջ մարդկությունը սրտում ունենա Տիրոջ փրկությունը և  ուրախությունը»,- սիրով` Հոլանդիայի «Կյանքի Խոսք» եկեղեցի:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: