Շատերն իրենց հաջողություններն ու անհաջողությունները կապում են հորոսկոպների հետ: Մի մարդ ինձ հարցրեց. “Կենդանակերպի ո՞ր նշանի տակ ես ծնվել”։ Ես պատասխանեցի` 13-րդ։ Նա զարմացավ և ասաց. “Բայց չէ՞ որ կենդանակերպի նշանները 12-ն են”։

Աստվածաշնչում կարդում ենք, որ երբ Հիսուսը ծնվեց, Արևելքից մոգեր եկան Բեթլեհեմ` երկրպագելու Նրան: Մոգերն այն մարդիկ էին, ովքեր ուսումնասիրում էին աստղազարդ երկինքը, բայց օրերից մի օր, երկնքում տեսնելով Աստծո Որդու նշանը, եկան երկրպագելու Նրան:

Սիրելինե՛ր, մենք պետք է հավատանք և ընդունենք, որ Հիսուսն է մեր Տերը։ Այդ ժամանակ, իսկապես, պաշտպանված կլինենք և կարոտություն չենք ունենա:

Այսօր բազմաթիվ նորանոր “աստղեր” են ի հայտ գալիս, ովքեր մտածում են, թե իրենք շատ մեծ են և երբեք վայր չեն ընկնի: Սակայն նրանք սխալվում են:

Հանրահայտ Ջոն Լենոնը երգում էր. “Սո՛ւտ է, չկա ո՛չ մի Աստված, ո՛չ մի դրախտ…”: Նա մի առիթով ասել էր. “Մենք ավելի հայտնի ենք, քան Հիսուսը”։ Վերջերս լսեցի նրա հարցազրույցներից մեկը, որտեղ նա խոսում էր իր ապագա ծրագրերի մասին և պատմում, թե ինչ է մտադիր անելու իր ծերության օրոք։ Ցավալի իրականությունն այն է, որ նա այդպես էլ ծերության չհասավ. երիտասարդ հասակում սպանվեց իր իսկ երկրպագուի ձեռքով։

Ով էլ լինես, ինչ հաջողությունների էլ հասնես, դու Հիսուսի առաջնորդության և պաշտպանության կարիքն ունես: Գրված է. “Տերն է իմ Հովիվը, և կարոտություն չեմ ունենա”: Ժամանակն է, որ խոնարհվես և ճանաչես Տիրոջը: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: