Տես` Աստված չի մերժում արդարին և չի բռնում չարերի ձեռքից. մինչև որ բերանդ լցնի ծիծաղով և շրթունքներդ` ցնծության ձայնով: Քեզ ատողներն ամոթով պիտի ծածկվեն, և ամբարիշտների վրանը կչքանա:

Հոբ 8.20-22

Աստված չի մերժում արդարին, մինչև որ նրա բերանը լցնի ծիծաղով և շրթունքները` ցնծության ձայնով: Սա է Տիրոջ կամքը Իր ժողովրդի համար: Աստված մեզ չի կանչել մերժված լինելու. մենք օրհնված ենք, երբ Տիրոջ հետ ենք:

Այդուհանդերձ, այսօր շատ հավատացյալներ մերժվածության զգացում ունեն: Ոմանք նույնիսկ մերժվածությունից ազատագրվելու համար հատուկ դասընթացների են հաճախում, բայց արդյունքի չեն հասնում: Պատճառն այն է, որ նրանք Աստծուն չեն ճանաչում: Եթե հանդիպեն Տիրոջը, կհասկանան, որ իրենք մերժված չեն:

Աստված շինություն է տալիս մեզ, վերականգնում է մեր կյանքը, մինչև որ մեր բերանը լցնի ծիծաղով և շրթունքները` ցնծության ձայնով: Ուստի, երբ ծիծաղում ես, մի՛ ասա. “Հետաքրքիր է, ինչո±ւ եմ այսքան ծիծաղում”: Իմացի՛ր, որ քո ուրախությունը Տիրոջից է: Մի՛ մտածիր, որ եթե այսօր ուրախ ես, վաղը անպայման տխուր ես լինելու:

Աստված մեզ խոստացել է ոչ թե ուրախ օրեր, այլ ուրախ կյանք: Աստվածաշնչում գրված է. “կյանք և էլ ավելին”, այսինքն՝ հավիտենական կյանք: Այնպես որ, վայելի՛ր ուրախությունդ: Հավատա՛, որ դու կարող ես ուրախ և հաղթական կյանք ունենալ:

Այսօր շատերի կյանքը տխուր է, որովհետև երեկ հավատացել են տխուր կյանքին, մտածել, որ կյանքն այդպիսին է և երբեք չի փոխվի:

Սիրելի՛ս, քայլի՛ր Տիրոջ ճանապարհներով, և կյանքդ ցնծությամբ կլցվի: Եթե դու արդար ես, երբեք չես մերժվի:

Աստված օրհնի քեզ: Ամե°ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: