Հավանաբար, լսել եք այն ասացվածքը, որ խելոք մարդը ամեն չարիքից դուրս կգա, բայց իմաստունը չարիքի մեջ չի ընկնի: Աստծո կամքն է, որ մենք լինենք ոչ միայն խելացի, այլև իմաստուն, որպեսզի չարիքի մեջ չընկնենք:

Գրված է, որ իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է: Եթե աստվածավախություն ունենանք, իմաստություն կստանանք, որը կօգնի՝ հեռանալու չարից:

Մարդու անկումը սկսվում է հպարտությունից և ամբարտավանությունից: Այդ  պատճառով Աստծո Խոսքը մեզ հորդորում է, որ աստվածավախություն ունենանք: Այդ ժամանակ կատենք չարը և մեր կյանքից կհեռացնենք հպարտությունն ու ամբարտավանությունը:

Եթե մեկը հավատում և պաշտում է Աստծուն, բայց քայլում է չար ճանապարհով, մեղքեր գործում և չարախոսում, դա կեղծ աստվածապաշտություն է: Ճշմարիտ աստվածապաշտությունը՝ չարն ատելն է: 

Շատերն են ասում, որ իրենք աստվածավախ են: Ես ցանկանում եմ նրանց հարցնել` որքանո՞վ եք ատում չարը:

Այսօրվա իմ կոչն է` ատե՛ք չարը, ունեցե’ք աստվածավախություն և լցվե’ք հավատքով:

Թող Տերը օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: