Liana kopalyan

Մեր հերթական երիտասարդական ծառայությունը տեղի ունեցավ հուլիսի 8-ին: Մեզ հյուրընկալել էին Լաս Վեգասի մեր հավատակից հայրենակիցներ Ներսես և Լիանա Կոպալյաններն իրենց 11-ամյա որդու հետ:

Անձնական օրինակներով ամուսինները հորդորեցին՝ բոլոր իրավիճակներում հետևել Տիրոջ կամքին:

Մենք ունենում ենք երազանքներ, որոնց ձգտում ենք հասնել ինքնուրույն: Բայց, հովիվ Կոպալյանի խոսքով, երբ մի կողմ դնենք մեր կամքը՝ առաջին տեղում դասելով Տիրոջն ու Իր կամքը, այդ ժամանակ Աստված մեծ հնարավորություններ կստեղծի մեզ համար:

«Աստծո կամքի մեջ ապրելը հրաշալի բան է: Այն պահից սկսած, երբ իմանում ենք Տիրոջ կամքը մեզ համար, կյանքն ապրելը հեշտանում է»,- ասաց հովիվը:

Հովվի խոսքը շարունակեց կինը՝ Լիանա Կոպալյանը, ով նշեց, որ Տերը տարբեր միջոցներով կարող է ցույց տալ, թե ինչ է ուզում, որ անենք:

«Աստծո կամքը չէ, որ բոլորս քարոզիչներ ու հովիվներ դառնանք, կան տարբեր մասնագիտություններ, կոչումներ, բայց ինչ էլ ընտրեք, դրանով ծառայե՛ք Տիրոջը»,- ասաց Լիանա Կոպալյանը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: