АРТУР ГУКАСЯН: “ИМЕЙ ВЫСОКИЙ ДУХ! ВОСХИТИ ИИСУСА!”

«ՈՒՆԵՑԻ՛Ր ԳԵՐԱԶԱՆՑ ՀՈԳԻ: ՀԻԱՑՐՈ՛Ւ ՀԻՍՈՒՍԻՆ». ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆՀունիսի 3-ին երիտասարդական ծառայության հյուրն էր Նովոսիբիրսկի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ Արթուր Ղուկասյանը, ով իր խոսքով քաջալերեց երիտասարդներին՝ Տիրոջ կամքի համաձայն ձգտելու հաջողակ կյանքի:

Միշտ պատճառ կգտնվի հիասթափվելու, վիրավորվելու, գայթակղվելու համար: Սակայն մենք Տիրոջը կհաճեցնենք այն ժամանակ, երբ, դուրս գալով «զոհի» մտածելակերպից, կկարողանանք հաղթել չարին: Միայն այս դեպքում մենք կունենանք իրապես հաջողակ կյանք Տիրոջ աչքերում:

«Այն ժամանակ այս Դանիելը նախապատիվ եղավ հրամանատարներից և կուսակալներից,  որովհետև նրանում գերազանց հոգի կար, և  թագավորը մտածում էր, որ նրան բոլոր թագավորության վրա դնի» (Դանիել 6.3):

Մենք այսօրվանից պետք է մտածենք մեր հաջողակ կյանքի մասին, ինչն առանց վերը նշված «գերազանց հոգու» չի ստացվի: Երբեմն դժվար է ակնհայտ խնդիրն  անտեսելով՝ Տիրոջն ապավինելը, սակայն հենց նմանատիպ իրավիճակները պատվով հաղթահարելու համար է մեզ անհրաժեշտ այդ գերազանց հոգին: Հովիվ Արթուրի խոսքով՝ գերազանց հոգի ունենալ նշանակում է ցանկացած իրավիճակում սպասում ունենալ միայն Աստծուց:

Հովիվ Արթուր Ղուկասյանը կոչ արեց «նախանձավոր լինել գերազանց հոգուն,  հավատքով պոկել այն Տիրոջ Խոսքից և ձևավորել մեզանում»: Ամեն անգամ, կարդալով Խոսքը, մենք այն պետք է դավանենք՝ տարբեր իրավիճակներ հաղթահարելու  համար: Աստված չի խոսում կարիքի լեզվով: Տիրոջ լեզուն հավատքի լեզու է, որը բխում է Իր Խոսքից:

«Ունեցի՛ր գերազանց հոգի և զոհաբերող մտածելակերպ։ Հիացրո՛ւ Հիսուսին: Թույլ մի՛ տուր, որ աշխարհը հաղթի քեզ»,- հենց այս կոչով էլ եզրափակվեց այս շաբաթվա երիտասարդական ծառայությունը:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: