ՈՒՐԱ՛Խ ԵՂԻՐ ԱՄԵՆ ԺԱՄԱՆԱԿ. ԲԱԳՐԱՏ ԲԵԿՉՅԱՆ

Հունիսի 13-ի և 14-ի եկեղեցական ծառայություններն անցկացրեց ավագ հովվի օգնական Բագրատ Բեկչյանը, ում պատգամը Տիրոջ ուրախության, նրանով լցվելու և միայն Տիրոջով ցնծալու մասին էր:

Յուրաքանչյուրս էլ կարող ենք ունենալ հարյուրավոր պատճառներ ուրախանալու և ցնծալու համար, որոնք, որպես կանոն, կարճատև են լինում, իսկ շատ հաճախ կարող են նաև վնասել: Ի հակադրություն դրանց՝ Տերն առաջարկում է մեզ Իր ուրախությունը, որը հավիտենական է և զորացնում է մեզ՝ հաղթահարելու մեր առջև ծառացած ցանկացած դժվարություն:

Համաձայն քարոզչի՝ այս աշխարհում փորձվում են հիմնականում մեր հավատքը, հավատարմությունը, սերը, վստահությունն ու նվիրվածությունը: Սակայն Տիրոջ ուրախությունը մեր զորությունն է, որը մեզ ուժ կտա այդ փորձությունների ժամանակ, որպեսզի չսխալվենք: Տիրոջով ուրախ լինելը որոշում է, որը պետք է կայացնի ցանկացած քրիստոնյա, ով ուզում է հաղթական կյանք ունենալ: Իսկ Տիրոջ ուրախությունը, համաձայն Խոսքի, նաև Սուրբ Հոգու անգին պարգևներից մեկն է:

«Ինչ խնդրի մեջ էլ լինես՝ մի՛ վհատվիր, մի՛ բորբոքվիր և մի՛ մեղադրիր ուրիշներին անհաջողություններիդ համար: Ուրա՛խ եղիր և թույլ մի՛ տուր, որ դառնություն մտնի սիրտդ,- ասաց Բագրատ Բեկչյանը:- Սկսի՛ր ծիծաղել սխալներիդ վրա և սիրտդ լա՛յն պահիր, որովհետև դու կարող ես քո սխալներով օգնել մյուսներին՝ նույնը չկրկնել»:  

Եթե նույնիսկ աշխարհը մեզ թողնի, Տերը երբեք չի թողնի: Նա Իր անսահման զորությամբ կմիջամտի մեր գործերին և մեր կյանքերում կհաստատի Իր բարի, հաճելի և կատարյալ կամքը:

«Թեև թզենին չծաղկի, և որթերի վրա բերք չլինի, ձիթենու արդյունքը ստի, և արտերը կերակուր չտան, կտրվի ոչխարը փարախից, և արջառ չլինի գոմերում, սակայն ես Տերով պիտի ցնծամ, պիտի իմ փրկության Աստծով ուրախանամ։ Տեր Եհովան իմ զորությունն է և իմ ոտքերը եղնիկների ոտքերի նման է անում: Եվ ինձ իմ բարձր տեղերի վրա է ման ածում» (Ամբակում 3.17-19):

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: