Աստծո Խոսքն ասում է, որ եթե մեկը Քրիստոսում է, նոր արարած է: Եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում՝ նոր արարած:

Ինչպես գիտենք, դարեր առաջ Աստված Եդեմի պարտեզում ստեղծեց առաջին մարդուն` Ադամին: Գրված է, որ Նա հողի փոշուց ստեղծեց մարդուն, նրա ռունգերի մեջ շունչ փչեց, և մարդը կենդանի հոգի դարձավ: Անցավ որոշ ժամանակ, և Ադամը մեղանչեց Աստծո դեմ: Մեղքը նրան հեռացրեց Եդեմի պարտեզից, իսկ ադամական մեղավոր բնությունը փոխանցվեց մարդկային բոլոր սերունդներին:

Մենք հողեղեն էակներ ենք, և յուրաքանչյուրիս մեջ ապրում է հին, մեղավոր մարդը, որ մեզ հեռացնում է “Եդեմի պարտեզից”: Սակայն երբ ընդունում ենք Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ, վերստին ծնունդ ենք ստանում և նոր արարածներ դառնում: Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ, և Նրա զորությամբ կարողանում ենք հրաժարվել մեր հին սովորություններից ու նոր կյանք սկսել:

Սիրելինե΄ր, մենք նոր արարածներ ենք. հներն անցան, և ամեն բան նոր եղավ: Եկեք հրաժարվենք մեր հին սովորություններից, մեղքերից և թույլ տանք, որ Սուրբ Հոգին մեզ մոտեցնի Աստծուն: Եկեք նորովի պաշտենք Տիրոջը, ինչպես Սուրբ գիրքն է ասում, նոր երգ երգենք Նրան:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: