DAILY DEVOTION-am-1200-600

Այսօրվա խոսքը վերաբերում է նրանց, ովքեր հեռացել են Աստծուց և նահանջել հավատքից: Միգուցե նրանք աշխարհում ինչ-որ հաջողության են հասել, բայց Աստված ասում է. «Վա՜յ նրանց, որ փախան Ինձանից…»:

Հարց է առաջանում՝ մի՞թե հնարավոր է փախչել Աստծուց: Իհարկե՝ ոչ: Պարզապես, մարդիկ հեռանում են Աստծո և Նրա ժողովրդի հետ շփումից, աստվածային կյանքից, սրբությունից:

Սիրելինե’ր, Աստծուց հեռանալը լավ չէ, որովհետև Աստված ասում է. «Իմ դեմ հանցավոր եղան. թեև Ես նրանց փրկեցի, բայց նրանք Իմ դեմ ստություններ են խոսում»: Նույնիսկ եթե եկեղեցի եք գնում, բայց ներքուստ հակառակվում եք Աստծուն` կատարելով այս աշխարհի և սատանայի կամքը, նշանակում է` փախչում եք Աստծուց:

Շատերն են հավատում, որ Աստված կա: Աստվածաշնչում գրված է, որ սատանան էլ է հավատում և նույնիսկ՝ վախենում: Բայց ի՞նչ օգուտ. հավատքն առանց գործերի մեռած է:

Վերադարձե’ք Աստծուն, և Աստված կփառավորվի ձեր միջոցով: Մի’ ապրեք մեղքի և անեծքի մեջ: Հետևե՛ք Աստծուն, կատարե՛ք Նրա կամքը, և ձեր կյանքն օրհնված կլինի: Ամե՛ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: