DAILY DEVOTION-am-1200-600

Հուդայի գիրքը բաղկացած է ընդամենը մեկ գլխից, բայց խորը իմաստություն է պարունակում: Խորհուրդ կտամ, որ տող առ տող կարդաք և ուսումնասիրեք այդ գիրքը: Այնտեղ մարգարեություն կա վերջին ժամանակների մասին, որ կլինեն ծաղր անողներ, ովքեր ավելի շատ կհետևեն իրենց ամբարիշտ ցանկություններին, քան Տիրոջը:

Ովքե՞ր են ծաղր անողները: Նրանք այն մարդիկ են, ովքեր ծաղրում են Աստծուն,  Նրա եկեղեցին և Նրա գործերը: Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է այս Խոսքն այսօր ողջ աշխարհում իրականանում: Մարդիկ ուրանում են Տիրոջը, ծաղրում Նրա պատվիրանները և հետևում իրենց ցանկություններին: Նրանք ոչ միայն իրագործում են իրենց ամբարիշտ ցանկությունները, այլև պրոպագանդում նմանօրինակ ապրելակերպը և, առանց ամաչելու, հայտարարում. «Իսկ ո՞վ է ասել, որ չի կարելի այսպես ապրել»:

Սիրելինե’ր, Աստծո ժողովուրդը կանչված է հանդիմանելու ծաղր անողներին և նրանց առաջնորդելու Տիրոջ մոտ: ժամանակն է, որ հակառակ կանգնեք ամբարիշտ ցանկություններին, որոնք ամեն վայրկյան հարձակվում են ձեզ վրա, և հետևեք Տիրոջը: Դադարե’ք ծաղրելուց, խզե’ք չար ընկերակցությունները, որոնք ապականում են ձեր բարի վարքը: Ապրե’ք Աստծո հետ և մարդկանց ցույց տվեք փրկության ճանապարհը:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: