Վերջերս խոսեցինք այն մարդկանց մասին, ովքեր կդատապարտվեն և կգցվեն կրակի լիճը, որովհետև չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում Ավետարանին: Այսօր կշարունակենք քննարկել նույն թեման:

Եթե հիշում եք, մենք անդրադարձանք այն հարցին, որ լավ մարդ լինելը քիչ է փրկության համար, որովհետև կա միայն մեկ ճանապարհ, որ մեզ փրկության է տանում, և այդ ճանապարհն է՝ Հիսուս Քրիստոսը:

Լավ մարդ լինելը քեզ չի փրկի, եթե քայլում ես ձորի բերանով. մեկ սխալ քայլ, և կընկնես ձորը: Փրկության համար պետք է քայլել ճիշտ ճանապարհով:

Կարծում եմ` “լավ մարդ” հասկացությունը հարաբերական է: Միգուցե դու լավն ես մեկի կամ մի քանիսի համար, բայց ոչ` բոլորի:

Աստծո Խոսքն ասում է. “Որ դատապարտվեն ամենը, որ չհավատացին ճշմարտությանը, բայց հավանեցին անօրենությանը”:

Ինչպես տեսնում եք, մարդիկ կդատապարտվեն այն պատճառով, որ չհավատացին ճշմարտությանը, այլ հավանեցին անօրենությունը, այսինքն՝ մեղքը:

Այսօր շատ մարդիկ ասում են, թե հավատում են Աստծուն, բայց իրականում հավատքի կյանքը նրանց դուր չի գալիս. երբ նրանց հրավիրում ես եկեղեցի՝ Աստծո Խոսքը լսելու, չեն ցանկանում գալ, բայց այդ նույն մարդիկ, առանց երկար մտածելու, գնում են այնպիսի տեղեր, որտեղ անօրենություն է տիրում:

Սիրելի՛ս, թող քո ոտքերը շտապեն այնտեղ, որտեղ ճշմարտությունն է: Սիրի՛ր ճշմարտությունը, և ատի՛ր անօրենությունը, որովհետև դատապարտություն կա նրանց համար, ովքեր հակառակն են անում:

Տերը օրհնի ձեզ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: