Աստված ստեղծել է երկինքն ու երկիրը, ծովն ու նրանց մեջ ամեն եղածը: Ո՛չ երկինքը, ո՛չ երկիրը, ո՛չ ծովը իրենց սահմաններից չեն անցնում և չեն վերջանում, որովհետև Աստված հավատարմությամբ պահպանում է այն ամենը, ինչ ստեղծել է:

Աստված հավատարիմ է նաև մարդու նկատմամբ, որովհետև մարդը նույնպես Աստծո ստեղծագործությունն է. նա ստեղծվել է Աստծո պատկերով և նմանությամբ: Աստված գիտի նույնիսկ մեր մազերի համրանքը, մեր մտնելն ու դուրս գալը, նստելն ու վեր կենալը, և մեզ հավատարմությամբ պահպանում է:

Նա հավատարմության ուխտ ունի մեզ հետ: Նշանակում է՝ մենք էլ պետք է հավատարիմ լինենք Նրա նկատմամբ:

Սիրելինե՛ր, եկեք մեզ քննենք՝ արդյո՞ք հավատարիմ ենք: Մենք՝ որպես Աստծո զավակներ, պետք է հավատարիմ լինենք՝

1. Աստծուն,
2. մեր ընտանիքին,
3. մեր եկեղեցուն և այն գործին, որի համար կանչված ենք,
4. մեր ընկերներին,
5. մեր երկրին:

Հավատարմությունը մի ճանապարհ է, որ տանում է դեպի Աստծո օրհնությունները: Մենք օրհնված կլինենք մեր կյանքի բոլոր բնագավառներում, եթե մինչև վերջ մեր հավատարմությունը պահենք: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: