Եկեղեցում փառաբանության ժամանակ երբեմն տեսնում ես մռայլ, դժգոհ դեմքով մարդկանց, ովքեր այս ու այն կողմ են նայում: Եթե հարցնես, բոլորը կասեն, թե ճանաչում են Աստծուն, բայց բոլորը չէ, որ աստվածավայել ձևով փառավորում են Նրան:

Ոմանք, փորձելով արդարանալ, ասում են. “Ինչո՞ւ ձևացնեմ, թե փառաբանում եմ, եթե փառաբանելու տրամադրություն չունեմ”:

Սիրելի՛ս, Աստված արժանի է փառաբանության: Ստիպի՛ր քո անձին՝ փառաբանելու Նրան, հակառակվի՛ր սատանային:

Չնորոգված մտածելակերպն ասում է. “Ի՞նչ կմտածեն իմ մասին, եթե ձեռքերս բարձրացնեմ և փառաբանեմ”: Եթե նմանօրինակ մտքեր ունես, նշանակում է` միտքդ պիտի նորոգես:

Գրված է. “Աստծուն ճանաչելով՝ Նրան Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան”: Մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուց ամեն ինչի համար:

Երբ բոլորը փառաբանում են, միացի՛ր Աստծո զորքին: Ամեն անգամ նորովի փառաբանի’ր Տիրոջը, նոր երգ երգի՛ր Նրան: Քայլի’ր փառքից փառք: Կարդա՛ և խորհի՛ր Աստծո Խոսքի շուրջ: Ողջ կյանքում ապրի՛ր Քրիստոսի համար: Եղի՛ր ճշմարիտ քրիստոնյա և նոր արարած: Թո՛ղ Քրիստոսը փառավորվի քո մեջ: Ամե՛ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: