Սիրելինե’ր, մենք կանչված ենք ազատության մեջ ապրելու: Սակայն ազատությունը հարաբերական հասկացություն է: Մեկի համար ազատությունը  ազատ հագնվելն է, մյուսի համար` ազատ խոսելը, երրորդի համար` ծնողներից անկախ ապրելը և այլն: Շատ երիտասարդներ կարծում են, որ եթե իրենք ժամանակակից են հագնվում, ուրեմն կարող են արհամարհել մեծերին և իրենց կարծիքն առաջ տանել: 

Ի՞նչ է նշանակում ազատություն: Ինչի՞ց ենք ուզում ազատ լինել: Իրականում, ազատ մարդը նա է, ով ազատ է մեղքից: Ի՞նչ օգուտ, եթե ուզածդ անես, բայց մեղքերով կապված լինես և հոգու ազատություն չունենաս: 

Աստվածաշունչն ասում է. «… որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը»:

Սուրբ Հոգին եկավ, որպեսզի մեզ ազատություն բերի: Աստված փրկեց մեզ «հավաբնից» և արծվի կյանք պարգևեց, որպեսզի ազատ սավառնենք` կախված լինելով ոչ թե միմյանց կարծիքից, այլ Աստծո կամքից: 

Եթե ուզում ենք իսկապես ազատ լինել, պետք է լցվենք Տիրոջ Հոգով, ազատվենք ամեն տեսակի մեղքերից ու հանցանքներից, կախված չլինենք ամբոխի կարծիքից, այլ կարողանանք ինքնուրույն որոշում կայացնել, հատկապես՝  Աստծուն հետևելու և Նրա հետ հաղորդակցվելու հարցում: 

Ապրե’ք որպես անհատներ: Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: