Մեծ զորություն կա այնտեղ, որտեղ մարդիկ հավաքվում են Քրիստոսի անունով, որովհետև Աստված նրանց մեջ է և օրհնում է այդ վայրը: Քրիստոսն ասաց. “Ես կկառուցեմ Իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն կարող հաղթել նրան”:

“Եկեղեցի” բառը հունարեն “էկլեսիա” բառն է, որը նշանակում է մարդկանց հավաքույթ: Հին Հունաստանում կային ակրոպոլիսներ, որտեղ մարդիկ հավաքվում էին տարբեր նպատակներով՝ առևտրի, հանրային ելույթների, տարբեր հարցերի քննարկման և այլն, բայց “էկլեսիան” բոլորովին այլ նշանակություն ուներ: Երբ ասվում էր “Էկլեսիա”, բոլորը հասկանում էին, որ դա մարդկանց հավաքույթն է կոնկրետ նպատակի շուրջ, այսինքն՝ մարդիկ հավաքվում են ոչ թե տարբեր բաների մասին խոսելու համար, այլ ունեն մեկ ընդհանուր թեմա:

Եկեղեցում հավաքվելու նպատակն ու թեման Քրիստոսն է: Տերը փառավորվում է այնտեղ, որտեղ մարդիկ հավաքվում են Իր անունով և խոսում Իր մասին: Սակայն այսօր շատ արգելքներ կան, որպեսզի մարդիկ եկեղեցի չգնան:

Սիրելի՛ս, դու պետք է գիտակցես, որ գնալով եկեղեցի՝ կարևոր առաքելություն ես կատարում: Միգուցե դու այն երկուսից կամ երեքից մեկն ես, որոնց շնորհիվ գալիս է Տիրոջ ներկայությունը: Չէ՞ որ Հիսուսն ասաց. “… ուր որ երկու կամ երեք հոգի Իմ անունով ժողովված լինեն, Ես այնտեղ նրանց մեջ եմ”:

Եկեղեցի գնալը, Տիրոջ ներկայության մեջ գտնվելը քեզ զորացնում են: Մի՛ հեռացիր եկեղեցուց: Իմացի՛ր՝ դու հենց այնպես չես գնում եկեղեցի, այլ ծառայություն ես մատուցում Տիրոջը:

Աստված օրհնի քեզ: Ամե՛ն:

***


Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: