Անչափ ուրախ ենք, որ այցելել եք «Կյանքի Խոսք» եկեղեցու կայք-էջ: Մենք սրտաբաց ենք մեր բոլոր այցելուների հանդեպ, միշտ պատրաստ` պատասխանելու ձեր հարցերին, կարիքի դեպքում` աղոթելու:

Այստեղ դուք կարող եք ոչ միայն գտնել տեղեկատվություն մեր եկեղեցու մասին, այլ նաև ծանոթանալ Աստվածաշնչին, լսել մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատգամները, հաղորդակցվել քրիստոնեական հավատին և արժեքներին:

Մենք` որպես եկեղեցու հովիվներ, միշտ պատրաստ կլինենք լսել ձեզ հուզող հարցերը և օգտակար լինել Աստծո Խոսքով, որը մեր կյանքի լավագույն խորհրդատուն է:

Կարդացեք, լսեք և դիտեք մեզ մեր կայք-էջի միջոցով:

Աստծո սերն ու խաղաղությունը, շնորհքն ու ողորմությունը թող ձեզ հետ լինեն: Ամեն:

Սիրով` Արթուր և Լուսինե Սիմոնյաններ