«Ես ինչո՞վ դիմավորեմ Տիրոջը, ընկնեմ Բարձրյալ Աստծո առջև, արդյո՞ք դիմավորեմ Նրան  ողջակեզներով, մեկ տարեկան հորթերով… Քեզ հայտնել է, ով մարդ, թե ինչ է բարին, և Տերը ինչ է ուզում քեզնից. այլ միայն իրավունք անել, ողորմություն սիրել և խոնարհությամբ վարվել քո Աստծո հետ» (Միքիա 6.6-8):

unnamedՄարտի 14-ի և 15-ի եկեղեցական մեծ ծառայություններին Աստծո Խոսքով մեզ հետ կիսվեց մեր սիրելի Բագրատ Բեկչյանը: Նա խոսեց ողորմության մասին:

Կարդալով Նոր կտակարանը՝ մենք չենք կարող չնկատել, թե որքան կոպիտ է Հիսուսի վերաբերմունքը փարիսեցիների նկատմամբ: Պատճառներից մեկը, թերևս, նրանց խստասրտությունն է: Նրանք անգիր գիտեին Աստծո Խոսքը, բայց դրա հետ մեկտեղ չունեին մի որակ, որն այդքան առաջնային է Աստծո համար:

«Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ…» (Մատթ. 12.7): Փարիսեցիները կորցրել էին ամենակարևոր բանը՝ ողորմությունը:

«Կարևորը Աստծո Խոսքը անգիր իմանալը, կարդալը կամ լսելը չէ, այլ՝ կատարելը»,- ասաց Բագրատ Բեկչյանը՝ ավելացնելով, որ շատ հաճախ մենք էլ բաց ենք թողնում «ողորմություն» բառի գլխավոր իմաստը: Ողորմություն ասելով՝ մենք հասկանում ենք ֆինանսական օգնություն, այնինչ՝ ողորմությունն անհամեմատ ավելին է:

Բագրատ Բեկչյանը, մեջբերելով աստվածաշնչյան մի շարք խոսքեր, նշեց, որ Աստծո համար կարևոր են մեր փոխհարաբերությունները միմյանց հետ: Նրա կամքն է, որ մենք միմյանց հանդեպ ողորմած լինենք:

«Որովհետև անողորմ դատաստան պիտի լինի ողորմություն չանողի վրա, և ողորմությունը պարծենում է դատաստանի դեմ» (Հակոբ. 2.13):

Ողորմությունը՝ կողքինիդ կարիքը տեսնելն է, նեղության պահին նրան օգնելը, թև տալն ու բարձրացնելը: Ողորմող մարդը ուրիշի կյանքում սխալներ չի փնտրում: Նա չի դատում և չի բամբասում: Ողորմող մարդը ներողամիտ է:

Ծառայության վերջում Բագրատ Բեկչյանը, խոսելով Հակոբոս թղթի 3-րդ գլխում ներկայացված վերից իջած իմաստության և երկրային իմաստության տարբերություններից, կոչ արեց՝ ձգտել Աստծո վերին իմաստությանը և որոշում կայացնել՝ լինել ողորմող:

«Բայց վերին իմաստությունը, նախ և առաջ, սուրբ է և ապա խաղաղարար, հեզ, հլու, ողորմությունով և բարի պտուղներով լի… » (Հակոբ. 3.17):

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: