DAILY DEVOTION-am-1200-600

Հիսուս Քրիստոսը մեզ հորդորում է, որ չձանձրանանք, չհիասթափվենք, այլ շարունաբար աղոթենք: Գրված է` խնդրե’ք և կտրվի ձեզ, փնտրե’ք և կգտնեք, դուռը թակե’ք և կբացվի ձեզ:

Եթե մի տան մեջ ոսկի լինի, և բանալին տան ձեզ, որպեսզի գնաք և փնտրեք, մի՞թե կհապաղեք: Իհարկե` ոչ: Դուք օր ու գիշեր  տակնուվրա կանեք ողջ տունը, մինչև ոսկին կգտնեք: Այդպես էլ մենք պետք է աղոթենք` խնդրենք, փնտրենք, դուռը թակենք՝ հավատալով, որ պատասխան կստանանք:

Տարիներ շարունալկ՝ 90-ական թվականներից մինչև այսօր, մեր եկեղեցու նշանաբանն է` «Թակե՛նք մինչև կբացվի, փնտրե’նք մինչև կգտնենք»: Սա պետք է լինի յուրաքանչյուրիս բնավորության գիծը:

Սիրելինե’ր, կարդալով այսօրվա խոսքը, մտածե’ք ձեր կարիքների, խնդիրների մասին: Ինչպե՞ս եք լուծում փնտրում: Հավատացած եմ, որ եթե մոտենաք Աստծուն, ձեր սիրտը բացեք Նրա առջև, անպայման պատասխան կստանաք և օրհնված կլինեք:

Եթե որևէ գործ եք ձեռնարկել, բայց չգիտեք՝ ինչպես իրականացնել, առանձնացե’ք և աղոթե’ք, թակե’ք Տիրոջ դուռը, ճանապարհներ փնտրե’ք, և Տերը ձեզ ուղղություն ցույց կտա:

Եկեք այսօրվա խոսքը մեր սրտի մեջ պահենք և հավատանք, որ խնդրողին տրվում է, փնտրողը գտնում է, և թակողի առջև դուռը բացվում է:

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: