Дружественная встреча с участниками программы "ZOOM"

«ZOOM»-ն այս շաբաթ կրկին Լոռվա մարզում էր։ Երիտասարդները հոկտեմբերի 3-ին Լոռի Բերդ գյուղում էին, իսկ 4-ին՝  Վանաձոր քաղաքում։

Ինչպես պատմում էր ծրագրի մասնակիցներից մեկը, երիտասարդներին չէր հաջողվել հեշտությամբ տեղ հասնել․ անձրևային եղանակ, ցածր ջերմաստիճան,  սառը քամի․․․

Բայց, փա՛ռք Աստծուն,  Տերը հավատարիմ է, և եղանակային ոչ մի տատանում չէր կարողացել կանգնեցնել երիտասարդներին։ Ի զարմանս մասնակիցների՝ Լոռվա մարզում նրանց սպասում էր պարզ երկինք ու շողացող արև։ 

Տեղի հյուրընկալ և սրտաբաց բնակիչների համար «ZOOM»-ը կազմակերպել էր համերգային ծրագրեր, ավետարանչություն և սպորտային խաղեր, որի շրջանակներում  ծրագրի  և տեղաբնակ տղաների կազմած երկու թիմերի միջև կայացել էր ֆուտբոլային ընկերական հանդիպում։ Խաղի  արդյունքում հաղթող էր ճանաչվել ընկերությունը, իսկ տեղացի տղաների թիմը ապաշխարել էր և իր սրտում ընդունել Քրիստոսին։

[/vc_row]

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: