Ավետարանը խոսում է ներման մասին: Ներումը պարգև է Տիրոջից, բայց մենք հաճախ չենք ցանկանում ընդունել այդ պարգևը: Բնականաբար, յուրաքանչյուր մարդ ցանկանում է ներված լինել, բայց` ոչ ներել:

Հիսուսը սովորեցնում է, որ եթե ինչ-որ մեկը մեղանչում է մեր դեմ, պետք է հանդիմանենք նրան, ոչ թե նրա սխալը պատմենք ուրիշներին: Եթե նա ապաշխարի, պետք է ներենք նրան. նույնիսկ եթե օրը յոթ անգամ մեր դեմ մեղանչի և յոթ անգամ էլ ապաշխարի, պետք է ներենք նրան: Չէ՞ որ Տերն էլ ներում է մեր մեղքերը:

“Հայր մեր” աղոթքում մենք այսպիսի խոսքեր ենք ասում. “Եվ ներիր մեզ…, ինչպես մենք էլ ներում ենք մեր պարտականներին”:

Ներողամտությունը Աստծո բնավորությունն է: Երբ մենք սայթաքում և ընկնում ենք, Տիրոջ Հոգին ընկերոջ նման մեզ հանդիմանում և բարձրացնում է: Եթե չենք կարողանում ապաշխարել, Նա մեզ օգնում է: Եվ եթե օրը յոթ անգամ մեղք ենք գործում և ապաշխարում ենք, Նա յոթ անգամ էլ մեզ ներում ու մաքրում է, որովհետև Նրա ողորմությունը մեծ է:

Եկեք նմանվենք մեր Տիրոջը` Հիսուս Քրիստոսին, և ինչպես որ Նա է ներում մեզ, այնպես էլ մենք ներենք ուրիշներին:

Աստված օրհնի ձեզ, ողորմա°ծ եղեք: Ամե’ն:

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: