Շարունակվում է «ZOOM» «օգնություն գյուղերին» երիտասարդական ծրագիրը: Այս տարի երիտասարդներն առաջինն ուղևորվեցին Գավառի Լանջաղբյուր գյուղ:

Ինչպես միշտ օրը հագեցած էր: Մեր երիտասարդները գյուղում անցկացրին մանկական հրաշալի ծառայություն, որի ընթացքում ծաղրածուների և տիկնիկների միջոցով մանուկները ծանոթացան աստվածաշնչյան շատ հերոսների հետ:

Կազմակերպվել էին նաև   սպորտային տարբեր խաղեր  ինչպես երեխաների, այնպես էլ երիտասարդների համար: Անտեսված չմնացին նաև մեծահասակները. մեր երիտասարդները, շրջելով տնից տուն, նրանց ևս պատմում էին Ավետարանի Բարի լուրը:

Արդեն երկրորդ տարին անընդմեջ եկեղեցու երիտասարդները «ZOOM» ծրագրի շրջանակներում  խումբ – խումբ շրջում են Հայաստանի գյուղերով՝ հասցնելով Բարի լուրը, աղոթում նրանց համար, օգնում հագուստով և կենցաղային այլ պարագաներով: Իսկ կազմակերպվող խաղերը, երաժշտական-թատերական միջոցառումներն ու զրույցներն Աստծո Խոսքի շուրջ, հագեցնում են գյուղի օրը՝ այն դարձնելով տոն:

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: