«ZOOM»-ն Աշտարակում

«ZOOM»  ծրագրի երիտասարդներն այս շաբաթ Աշտարակում էին: Սեպտեմբերի 9-ին վաղ առավոտից նրանք  ճանապարհ էին  ընկել: Տեղի գիշերօթիկ դպրոցում երիտասարդները հանդիպեցին մտավոր թույլ կարողություններ ունեցող երեխաների հետ:

Երիտասարդները երեխաների համար պատրաստել էին անակնկալներ՝ համեղ հյուրասիրության, հագուստի, համերգային և մանկական գեղեցիկ ու հետաքրքիր  ծրագրերի տեսքով:

Պարային համարով ներկայացան «Life» պարային խմբի կատարողները, հնչեցին քրիստոնեական երգեր, իսկ ծաղրածուների զվարճալի խաղերը փոքրիկների օրը լցրին ուրախությամբ և ջերմությամբ:

Այս ամենի հետ մեկտեղ երեխաներն իմացան ամենակարևորի մասին. նրանք լսեցին  Ավետարանի Բարի լուրը, ինչից հետո երիտասարդները նրանց նվիրեցին Նոր կտակարաններ:

«…Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս Իմ փոքր եղբայրներից մեկին արիք, Ինձ արիք» (Մատթ. 25.40):

[/vc_column][/vc_row]

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: