«ZOOM». Ավետարանը գյուղերին

Հուլիսի 25-ին ZOOM «Օգնություն՝ գյուղերին» ծրագրի երիտասարդները կրկին Լանջաղբյուրում էին:

Արդեն չորրորդ  շաբաթն է՝ մեր երիտասարդները գյուղի բնակչությանն են հասցնում Տիրոջ Խոսքը` համեմված հետաքրքիր խաղերով և ծրագրերով:

Ավետարանչության ընթացքում շատ երեխաներ  Հիսուս Քրիստոսին  ընդունեցին որպես իրենց  Տեր և Փրկիչ, ինչից հետո, պարզելով իրենց փոքրիկ ձեռքերը, խնդրեցին՝ աղոթել իրենց համար, որպեսզի իրենց միջոցով բժշկվեն ընտանիքի հիվանդ անդամները:

«Հիսուսն իր մոտ կանչելով մի երեխայի՝ կանգնեցրեց նրանց միջև և ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե դարձի չգաք և չլինեք երեխաների նման, չեք մտնի Երկնքի արքայություն։ Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնի, նա է մեծը Երկնքի արքայության մեջ։ Եվ ով որ մի այսպիսի երեխայի ընդունի Իմ անունով, Ինձ է ընդունում։ Եվ ով որ գայթակղեցնի այս փոքրերից մեկին, որ հավատում են Ինձ, ավելի լավ է նրան, որ մի էշի ջաղացի քար նրա վզից կախվի, և նա ծովի անդունդում ընկղմվի»» (Մատթ. 18.2-7):

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: