«ZOOM»: две дороги, одна цель

«ZOOM» ծրագրի երիտասարդները շարունակում են Քրիստոսի սերն ու Ավետարանի Բարի լուրը հասցնել Հայաստանի գյուղերին և քաղաքներին։ Եվ հենց այս նպատակով սեպտեմբերի 27-ին նրանք շարժվեցին Արագածոտնի մարզի Կարին գյուղ և  Լոռվա մարզի Վանաձոր քաղաք։

Ինչպես միշտ նրանք ներկաների համար պատրաստել էին գեղեցիկ ու հաճելի անակնկալներ. Ավետարան, քրիստոնեական բրոշյուրներ, ժամանցային-երաժշտական  միջոցառումներ, հյուրասիրություն, հագուստ, մանկական խաղեր և այլն։

Երիտասարդ ծառայողները  մարդկանց քարոզում էին Աստծո Խոսքը, աղոթում հիվանդների համար և ապաշխարության կոչ անում, ինչին ի պատասխան շատ մարդիկ իրենց սրտում Տեր և Փրկիչ ընդունեցին Քրիստոսին։

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: