Կայացավ մեր եկեղեցու Ամենամյա կոնֆերանսը, որի ընթացքում եկեղեցին իր սրահներում հյուրընկալեց աշխարհահռչակ քարոզիչներ Ջոն և Լիզա Բիվերներին, ովքեր այս օրերին կիսվեցին իրենց զորավոր քարոզներով՝ քաջալերելով մարդկանց լինել այն, ինչ Աստված է իրենց արարել, գործի դնել աստվածատուր պարգևներն ու զենքերը, համագործակցել Սուրբ Հոգու հետ և երկրային կյանքի այս ընթացքը քայլել Աստծո հետ։ 

25Խոսքով կիսվեցին նաև Կյանքի Խոսք եկեղեցու ավագ հովիվ Արթուր Սիմոնյանն ու «Միաբանություն» եկեղեցիների միության եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանը, ովքեր կոչ էին անում ներկաներին՝ ապրել ոչ թե կրոնավորության մեջ, այլ սիրո ու շնորհքի և ծառայել Աստծուն հավատարիմ և խոնարհ։

Համաժողովի ողջ ընթացքում տիրում էր Տիրոջ գերբնական ներկայությունը։ Տարբեր ազգերի ներկայացուցիչներ, տարբեր լեզուներով խոսացող մարդիկ միաբան աղոթում, փառաբանում և երկրպագում էին Միակ ու Ճշմարիտ Աստծուն՝ դրանով իսկ փաստելով, որ Աստծո Սուրբ Հոգին և սերը վեր է ամեն տեսակ ազգային և լեզվային պատկանելությունից։

04 (1)Կոնֆերանսին մասնակցելու համար արտասահմանյան տարբեր երկրներից Հայաստան էին ժամանել բազում հովիվներ, ծառայողներ, ավագներ և հյուրեր։ Եվ նրանցից յուրաքանչյուրն էլ հնարավորություն ունեցավ ճանաչելու և վայելելու հայկական ջերմությունն ու հյուրընկալությունը։ Իսկ կոնֆերանսի ընդմիջումները հրաշալի մթնոլորտ էին ստեղծում շփման, հյուրասիրման և, իհարկե, նոր ընկերությունների հաստատման համար։

Այս օրերի ընթացքում հազարավոր մարդիկ մեզ էին հետևում նաև ուղիղ հեռարձակման միջոցով՝ այդ կերպ դառնալով մեր կոնֆերանսի մասնակիցը։

Կոնֆերանսն իսկապես զորավոր էր, Սուրբ Հոգու համագործակցությունն ու զորությունը տեսանելի էր, մարդկանց վերապրումներն ու տպավորությունները՝ գրեթե անբացատրելի։

Կոնֆերանսը ավարտվեց, բայց հավատում ենք, որ այն խոսքերը, որոնք դիպչեցին մարդկանց սրտերին և այն սերմերը, որոնք ցանվեցին, անպայման պտուղ կբերեն յուրաքանչյուր անձի հոգևոր կյանքում։

© 2015 Word Of Liife Church | Armenia, Yerevan

Հետևեք մեզ: