Ինչպե՞ս կարող ես հարաբերություն հաստատել Աստծո հետ.

  1. Գիտակցի՛ր,որ մեղավոր ես

Որքան էլ փորձենք ճիշտ կյանքով ապրել, այնուամենայնիվ, մենք շատ հեռու ենք լավ մարդ լինելուց: Պատճառն այն է, որ մենք բոլորս մեղավոր մարդիկ ենք։ Աստվածաշունչն ասում է. «Արդար չկա, մեկն էլ չկա»: Առանց Հիսուս Քրիստոսի՝ մենք չենք կարող դառնալ այնպիսին, ինչպիսին պետք է լինենք:

  1. Ընդունի՛ր,որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա մահացավ քեզ համար

Աստվածաշունչն ասում է. «Աստված Իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մահացավ»: Սա է բարի լուրը. Աստված մեզ այնքան է սիրում, որ Իր Միածին Որդուն ուղարկեց մեր փոխարեն մահանալու, երբ մենք դրան արժանի չէինք։

  1. Ապաշխարի՛ր մեղքերիդ համար

Աստվածաշունչն ասում է. «Ապաշխարե՛ք ու դարձի՛ եկեք, որպեսզի ձեր մեղքերից սրբվեք»: «Ապաշխարել» նշանակում է «փոխել մեր կյանքի ուղղությունը»։ Աստծուց փախչելու փոխարեն մենք պետք է շրջվենք դեպի Աստված։

  1. Ընդունի՛րՀիսուս Քրիստոսին քո սրտում և կյանքում

Քրիստոնյա դառնալ չի նշանակում պարզապես հարել քրիստոնեական հավատքին կամ եկեղեցի հաճախել: Երբ քրիստոնյա ես դառնում, Քրիստոսն անձամբ բնակվում է քո մեջ` քո սրտում և կյանքում։ Նա ասաց. «Ահա Ես դռան առաջ կանգնած եմ և թակում եմ։ Եթե մեկը լսի Իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ…»: Եթե ցանկանում ես փոխհարաբերություն ունենալ Քրիստոսի հետ, պարզապես սրտանց այս աղոթքն արա՝ գիտակցելով, թե ինչ ես ասում.

«Սիրելի՛ Տեր Հիսուս, ես գիտեմ, որ մեղավոր եմ, և ապաշխարում եմ Քո առջև։ Ես հավատում եմ, որ Դու մահացար իմ մեղքերի համար։ Խնդրում եմ, ներիր ինձ և մաքրիր իմ մեղքերից: Ես բացում եմ Քո առջև իմ սրտի ու կյանքի դուռը և ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր ու Փրկիչ։ Շնորհակալ եմ ինձ փրկելու համար։ Ամեն»: