Ինչպե՞ս ճանաչել Աստծուն

Ինչպե՞ս կարող ես հարաբերություն հաստատել Աստծո հետ

  1. Գիտակցի՛ր,որ մեղավոր ես

Որքան էլ փորձենք ճիշտ կյանքով ապրել, այնուամենայնիվ, մենք շատ հեռու ենք լավ մարդ լինելուց: Պատճառն այն է, որ մենք բոլորս մեղավոր մարդիկ ենք։ Աստվածաշունչն ասում է. «Արդար չկա, մեկն էլ չկա»: Առանց Հիսուս Քրիստոսի՝ մենք չենք կարող դառնալ այնպիսին, ինչպիսին պետք է լինենք:

  1. Ընդունի՛ր,որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա մահացավ քեզ համար

Աստվածաշունչն ասում է. «Աստված Իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մահացավ»: Սա է բարի լուրը. Աստված մեզ այնքան է սիրում, որ Իր Միածին Որդուն ուղարկեց մեր փոխարեն մահանալու, երբ մենք դրան արժանի չէինք։

  1. Ապաշխարի՛ր մեղքերիդ համար

Աստվածաշունչն ասում է. «Ապաշխարե՛ք ու դարձի՛ եկեք, որպեսզի ձեր մեղքերից սրբվեք»: «Ապաշխարել» նշանակում է «փոխել մեր կյանքի ուղղությունը»։ Աստծուց փախչելու փոխարեն մենք պետք է շրջվենք դեպի Աստված։

  1. Ընդունի՛րՀիսուս Քրիստոսին քո սրտում և կյանքում

Քրիստոնյա դառնալ չի նշանակում պարզապես հարել քրիստոնեական հավատքին կամ եկեղեցի հաճախել: Երբ քրիստոնյա ես դառնում, Քրիստոսն անձամբ բնակվում է քո մեջ` քո սրտում և կյանքում։ Նա ասաց. «Ահա Ես դռան առաջ կանգնած եմ և թակում եմ։ Եթե մեկը լսի Իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ…»: Եթե ցանկանում ես փոխհարաբերություն ունենալ Քրիստոսի հետ, պարզապես սրտանց այս աղոթքն արա՝ գիտակցելով, թե ինչ ես ասում.

«Սիրելի՛ Տեր Հիսուս, ես գիտեմ, որ մեղավոր եմ, և ապաշխարում եմ Քո առջև։ Ես հավատում եմ, որ Դու մահացար իմ մեղքերի համար։ Խնդրում եմ, ներիր ինձ և մաքրիր իմ մեղքերից: Ես բացում եմ Քո առջև իմ սրտի ու կյանքի դուռը և ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր ու Փրկիչ։ Շնորհակալ եմ ինձ փրկելու համար։ Ամեն»:

Ինչպե՞ս հոգևոր հասունանալ

Բարի գալուստ Աստծո ընտանիք։ Դու կայացրել ես կյանքիդ ամենակարևոր որոշումը` ընտրելով հետևել Հիսուս Քրիստոսին։ Քանի որ նորահավատ ես, քո մեջ շատ ու շատ հարցեր կառաջանան հոգևոր այս կամ այն հարցերի շուրջ: Գուցեև կարիք կլինի թողնել քո հին սովորույթները՝ Հիսուս Քրիստոսի մեջ աճելու համար: Հոգևոր աճը ժամանակ է պահանջում, բայց այն սկսվում է հենց հիմա ու հենց այնտեղից, որտեղ որ դու ես:

Գրի՛ր մեզ Հիսուսին ընդունելու քո որոշման մասին։ Մենք ցանկանում ենք քեզ նվեր ուղարկել Նոր կտակարան և հոգևոր ուսուցողական նյութեր, որոնք կօգնեն քեզ աճել Հիսուս Քրիստոսի հետ փոխհարաբերություններում։

Առաջին քայլեր՝ նորահավատների համար

Կարդա՛ Աստվածաշունչը

Քանի որ Աստված Իրեն բացահայտում է Իր Խոսքի միջոցով, դու կկարողանաս ավելի լավ ճանաչել Նրան և հասկանալ, թե ինչն է Նրան հաճելի։ Իսկ Աստծո Խոսքին հնազանդվելով՝ դու կզորանաս և քո կյանքում դրական փոփոխություններ կտեսնես։

Արի՛ եկեղեցի

Աստված մեզ պատվիրում է մեկտեղ հավաքվելը չթողնել (Եբրայեցիներին 10:25):   Իսկ քանի որ հավատքը լսելուց է, և լսելը՝ Աստծո Խոսքից ( Հռոմեացիներին 10: 17), ուրեմն՝ արի՛ եկեղեցի:  Քրիստոնյաների հետ հաղորդակցությունը կօգնի քեզ աճել ու հոգևոր լավ «մարզավիճակում» լինել: Եկեղեցին կառաջնորդի քեզ Աստծո Խոսքով, հնարավորություն կտա գործածելու Աստծուց տրված պարգևներն ու հմտությունները։ Առավել մանրամասն՝ այստեղ:

Ավելին կարող ես կարդալ «Ինչպես գտնել եկեղեցի» նյութում, որը տեղադրված է մեր «Կյանքի Հիմքեր» շարքում։

Սկսի՛ր ապրել Աստծո համար

«Ի՞նչ է նշանակում ապրել Աստծո համար։ Նախևառաջ՝ նշանակում է հնազանդվել Աստծուն: Երբ դու սկսում ես Աստվածաշունչ կարդալ, աղոթել՝ մաքրվում են քո մտքերը, փոխվում է կյանքիդ ընթացքը, գործողություններդ, դու սկսում ես ապրել Աստծո Խոսքի համաձայն, դու սկսում ես նմանվել Հիսուս Քրիստոսին:

Պատմի՛ր Նրա մասին, ասա՛, որ հավատում ես

Աստված մեզ պատվիրեց ավետարանը քարոզել բոլոր մարդկանց (Մարկոս 16:15): Պատմի՛ր մարդկանց Հիսուսի մասին, ասա՛, որ հավատում ես Նրան: Ու որպեսզի վկայես, կարիք չկա սպասես, թե երբ կդառնաս Աստվածաշնչի «մասնագետ», պատմիր մարդկանց քո անձնական վկայությունը, ասա, թե ինչ է արել Հիսուսը քեզ համար: Իսկ թե ինչպես վկայես Ավետարանը, կարդա այստեղ:

Մի՛ մոլորվիր

Դառնալով Աստծո զավակ՝ դու դառնում ես սատանայի թշնամին, ու նա կփորձի քեզ գայթակղել, որպեսզի չհնազանդվես Աստծուն։ Փորձվելը մեղք չէ, սատանան նույնիսկ Հիսուսին փորձեց գայթակղել (Ղուկաս 4.1-3), բայց գայթակղությանը տրվելը մեղք է: Քրիստոնյաների կյանքում երբեմն լինում են դժվարություններ, փորձություններ, սակայն Աստված խոստացել է միշտ լինել մեզ հետ և զորացնել մեզ դժվարությունների մեջ: