Հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձ 25.05.2020

Երանի՛ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: – Երանի՛ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն: – Երանի՛ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն: – Երանի՛ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան: – Երանի՛ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն: – Երանի՛ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն: – Երանի՛ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն: – Երանի՛ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: – Երանի՛ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՜ք և ուրախացե՜ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել