ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ողջունում եմ ձեզ, ուզում եմ վկայել, թե ինչ տեղի ունեցավ կիրակնօրյա մարգարեական ծառայությունից հետո: Մի քանի տարի շարունակ ունեցել եմ սրտի թեթև և սուր ծակոցներ, սակայն այս վերջին օրերին դրանք ակտիվացել էին և ավելի էին սրվել: Մի քանի անգամ փորձել եմ գնալ ստուգման, բայց չեմ համարձակվել՝ վախենալով բացասական արդյունքներից: Կիրակնօրյա մարգարեական ծառայության ժամանակ հովիվ Կարենը բառ առ բառ խոսեց իմ վախի ու զգացմունքների մասին ևասաց. «Ձեռքդ դիր սրտիդ ու աղոթիր. Տերը քեզ բժշկում է հիմա»: Այդ օրվանից ոչ մի ծակոց չկա: