ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ես գրում եմ Նովոսիբիրսկից։ Հաճախում եմ «Կյանքի Խոսք» եկեղեցի։ Աղջիկս`Թեհմինեն, ապրում է Մուրմանսկի Ապատիտի քաղաքում։ Երեք օր առաջ Թեհմինեին շտապ օգնությունով տեղափոխում են հիվանդանոց։ Նա ուներ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ և շնչահեղձ էր լինում։ Երեկ երեկոյան՝ աղոթքի եթերի ժամանակ, հովիվ Արթուրն ասաց.  «Չվախենա՛ք, դուք վիրուսով վարակված չեք, շուտով ամեն բան անցնելու է: Տիրոջ զորությունը ձեզ վրա լինի»։ Այդ ժամանակ աղջիկս ձեռքը դնում է կոկորդին ու հավատում, որ այդ խոսքերն իրեն են վերաբերում: Հովվի ասելու ընթացքում Տիրոջ զորությունն է իջնում։ Աղջիկս տաքություն է զգում ականջի և կոկորդի մեջ։ Տերը բժշկում է նրան։ Այսօր նա անալիզներ է հանձնել, պատասխանը  մաքուր է եղել, և նրան ուղարկել են տուն։ Փառք ու պատիվ մեր ամենակարող Աստծուն։ Անչափ շնորհակալ եմ Տիրոջից նաև հովիվ Արթուրի համար