Փրկության աղոթք

Սիրելի´ Հայր, ես գալիս եմ Քեզ մոտ՝ Հիսուս Քրիստոսի անունով:

Խնդրում եմ՝ եղիր իմ Տերը և Փրկիչը:

Հիսո´ւս, շնորհակալություն Քո՝ խաչի վրա թափված արյան համար:

Խնդրում եմ՝ ների´ր իմ մեղքերը և մաքրի´ր ինձ:

Այսօրվանից իմ կյանքը տալիս եմ Քեզ, առաջնորդի´ր ինձ. ես ունեմ Քո օգնության կարիքը:

Ամեն: