Իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտություն չունենալու պատճառով։

Ովսե 4.6

Օնլայն Աստվածաշնչյան դպրոց (շուտով)

 

Օնլայն Աստվածաշնչյան դպրոցը հարթակ է, որը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր ծայրերում գտնվող քրիստոնյաներին ներգրավելու Աստծո խոսքի ուսուցման գործընթացի մեջ:

Անկախ այն հանգամանքից, թե որտեղ ես գտնվում, կարող ես միանալ մեզ, ստանալ առողջ հոգևոր սնունդ, աճել և զորանալ որպես հոգևոր անհատ:

ԱՎԵԼԻՆ

Ամենօրյա Աստվածաշնչյան դպրոց 

 

Ամենօրյա Աստվածաշնչյան դպրոցն ավելին է, քան ուղղակի իննամսյա կրթական ծրագիր:

Այստեղ ուսանողները ոչ միայն ստանում են քրիստոնյայի համար այդքան անհրաժեշտ գիտությունը, այլև ամեն օրն սկսում աղոթքով և փառաբանությամբ, վարժեցնում իրենց անձերը կարգ ու կանոնի, ունենում կենդանի շփում եկեղեցու հովիվների հետ և ուղղակի վայելում Աստծո ներկայությունը:

ԱՎԵԼԻՆ

Պարգևների դպրոց (շուտով)

 

Մենք բոլորս Քրիստոսի մարմնի մի մասն ենք, որտեղ ամեն մեկն ունի իր ուրույն դերը և նշանակությունը: Համաձայն Աստվածաշնչի` եկեղեցու յուրաքանչյուր անդամի տրված է որոշակի պարգև, որով նա պետք է ծառայի Աստծո արքայության տարածման և հաստատման գործին:

Պարգևների դպրոցն օգնում է մեզ հասկանալու մեր կոչումը, գտնելու և զարգացնելու Աստծուց մեզ տրված այն պարգևը, որով պետք է ծառայենք Նրան:

ԱՎԵԼԻՆ

Բաժիններ

Հովվի բլոգ

Գիրք նվեր

Աստվածաշունչ

Ռեսուրսներ