top of page
Մենք
Արթուր և Լուսինե
Սիմոնյաններ
Արթուր և Լուսինե Սիմոնյաններն արդեն 30 տարի է, ինչ հովվում են Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին։ Նրանց անձնվեր ծառայության շնորհիվ հազարավոր մարդիկ իրենց կյանքերը նվիրել են Աստծուն, վերականգնվել են բազմաթիվ կոտրված կյանքեր, բարձրացել է նվիրված ծառայողների մեծ բանակ, հիմնադրվել են տասնյակ եկեղեցիներ Հայաստանում և արտերկրում։
Մենք ավետարանական հավատքի քրիստոնյաներ ենք։ Մեր փափագն է տարածել Ավետարանի Բարի լուրը և Հիսուս Քրիստոսի սերն ու բարությունը փոխանցել յուրաքանչյուրին։
Եկեղեցու գոյության 30 տարիների ընթացքում համայնքներ են ձևավորվել Հայաստանի տասնյակ քաղաքներում և գյուղերում, ինչպես նաև արտերկրում։
Այս բաներն առակներով խոսեցի ձեզ հետ, բայց ժամանակ կգա, որ էլ առակով չեմ խոսի ձեզ հետ, այլ հայտնապես կպատմեմ ձեզ Հոր համար:
Հովհաննես 16.25
Ամենօրյա խոսք
bottom of page