Մեր մասին

Մենք ավետարանական հավատքի քրիստոնյաներ ենք, հարում ենք քրիստոնեության բողոքական ուղղության ավետարանական ընտանիքին:

Սիրում ենք Աստծուն, մեր երկիրը և ժողովրդին: Ցանկանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու բարությունը փոխանցել  յուրաքանչյուրին:

We are immensely glad that you have visited the website of our church.

We accept all the visitors with an open heart and are always ready to answer all your questions and, in case of need, pray for you.

Here you can not only find information about our church, but also get acquainted with the Bible, hear the messages of our Lord Jesus Christ, become familiar with Christian values and faith. As the pastors of the church, we are always ready to listen to all your burning questions and try to help you with the Word of God, which is the best consultant of our lives.

Read, listen and watch us on our website.

May God’s peace and love, grace and mercy be upon you. Amen!

Ո՞վ ենք մենք

Ընդունում ենք Սուրբ Երրորդությունը, Քրիստոսի Աստվածությունը, փրկագործությունը, Սուրբ Հոգու անձ և Աստված լինելը, Աստվածաշնչի բացարձակ հեղինակությունը եւ այլ քրիստոնեական դոկտրինները: 

Հաղորդակցություն ենք պահպանում Հայաստանի ավետարանական ընտանիքի մյուս եկեղեցիների հետ:Հարգալից ենք վերաբերվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն` ճանաչելով նրա ավանդը հայ ժողովրդի կյանքում:Քրիստոնեական եկեղեցիների հետ մեր հարաբերությունները կառուցում ենք հետևյալ սկզբունքով. «Կարեւորում միաբանություն, երկրորդականում` ազատություն, ամեն ինչում` սեր»: 

Հավատում ենք, որ եկեղեցիների միջև սերն ու միաբանությունը մեծապես կնպաստեն հայ ժողովրդի հոգևոր և նյութական զարգացմանն ու համերաշխությանը:

Եկեղեցու նպատակը

}

Շուրջօրյա պաշտամունք (24/7/12)

«Կրակը սեղանի վրա միշտ վառած լինի, պիտիչհանգչի» (Ղևտացիների 6.13):

Տարածել Ավետարանի Խոսքը

«Գնացե՛ք բոլոր աշխարհքը, ավետարանը քարոզե՛ք ամեն արարածի» (Մարկոս 16.15):

Օգնել կարիքավորներին

«Քո ժողովուրդը բնակվեց այնտեղ, Քո քաղցրությունով կերակուր պատրաստեցիր խեղճի համար, ո՛վ Աստված» (Սաղմոս 68.10):

l

Աստծո ժողովրդին կրթել հոգևոր գիտությամբ

«Իմ ժողովուրդը բնաջինջ եղավ գիտություն չունենալու պատճառով» (Ովսէ 4.6):

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

«Սոցիալական հայեցակարգի հիմունքները» համակարգված ձևով տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն եկեղեցական և հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ մեր սկզբունքային մոտեցումների մասին` հիմնված Աստվածաշունչ մատյանի, քրիստոնեական դավանաբանության և պրակտիկայի, ինչպես նաև նախորդ սերունդների եկեղեցական փորձի վրա:

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են 1993-2020©

Հաշվետվություններին կարող եք ծանոթանալ այստեղ