Armen Gabrielyan

Սաղմոս 150 | Հայտնություն 6 | Եսթեր 5-6

Սաղմոս 149 | Հայտնություն 5 | Եսթեր 3-4

Սաղմոս 148 | Հայտնություն 4 | Եսթեր 1-2

Աստվածաշունչն ասում է, որ մենք թանկ գնով ենք գնվել դժոխքից և մահից, և դա արժեցել է Աստծո Որդու` Հիսուս Քրիստոսի սուրբ և պատվական արյունը։ Գողգոթյան Խաչի վրա Նա հեղեց Իր արյունը և վճարեց մեր մեղքերի քավության գինը, որպեսզի ամեն հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ոչ մեկս, անկախ մեր դիրքից և կարողությունից, չէինք կարող տալ մեր փրկագինը, բայց միայն Աստծո անարատ Գառը դա կարող էր անել, և Նա համաձայնեց թողնել Երկնքի փառքը և Իր կյանքը զոհել ինձ և քեզ համար։

Խաչը այն վայրն է, որտեղ տեղի ունեցավ մեծ փոխանակում. մահվան փոխարեն կյանք, անեծքի փոխարեն օրհնություն, հիվանդության փոխարեն բժշկություն, կործանման փոխարեն վերականգնում, դատապարտության փոխարեն ներում, տանջանքի փոխարեն ազատագրում։

Ընդունելով Հիսուս Քրիստոսին` դու ընդունում ես նաև Խաչի վրա կատարված քավությունն ու մեծ փոխանակումը։