Ինչո՞ւ Աստված Հեսեի յոթ որդիներից Դավթին ընտրեց որպես Իսրայելի թագավոր: [push h=”15″]

Իմ կարծիքով` նախքան մարդուն ընտրելն ու ծառայության կանչելը, Աստված նրա մեջ մի արժանի բան է նկատում` բնավորություն կամ վարքագիծ: Երբ կարդում ենք Դավիթ թագավորի պատմությունը, տեսնում ենք, որ նա, մինչ թագավոր օծվելը, իր հոր գառներն էր արածեցնում, և պատրաստ էր վտանգելու նույնիսկ իր անձը՝ նրանց գիշատիչ գազաններից ազատելու համար:[push h=”15″]

Եթե մարդը սրտացավություն չունի մի գառնուկի հանդեպ, ինչպե՞ս Աստված նրան կվստահի Իր ծառայությունը:[push h=”15″]

Այսօր ընդունված է ընտրություններից առաջ խոստումներ տալը, բայց, ցավոք սրտի, ընտրվելուց հետո քչերն են կատարում իրենց խոստումները: Տիրոջ տանը այդպես չպետք է լինի: Շատ կարևոր է ընտրվելուց հետո մնալ այնպիսին, ինչպիսին ընտրվելուց առաջ էիր:[push h=”15″]

Գործք առաքելոցում կարդում ենք Կոռնելիոս անունով մի բարեպաշտ և աստվածավախ մարդու մասին, ով թեև հեթանոս էր, բայց ամեն ժամանակ ողորմություն էր անում մարդկանց, ծոմ պահում և աղոթում: Այդ ամենը գրավեց Աստծո ուշադրությունը, և Նա թույլ չտվեց, որ Կոռնելիոսն ու իր ազգականները կորչեն: Նա Իր ծառայողներին ուղարկեց՝ նրանց փրկություն քարոզելու և Սուրբ Հոգով մկրտելու:[push h=”15″]

Սիրելինե′ր, ինչպես Կոռնելիոսին, այնպես էլ մեզ Աստված մի օր նկատեց, փրկեց ու կանչեց ծառայության, և շատ կարևոր է, որ մենք էլ ջանք անենք՝ պահպանելու այն լավ հատկությունները, որոնց համար Նա մեզ ընտրել է, այլապես մեր դիրքը կկորցնենք: Գրված է. “Այսպես՝ հետիններն առաջին կլինեն, և առաջինները՝ հետին”: Ամե’ն:[push h=”15″]

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով: