[push h=”30″]

Թանկագիննե’րս, դուք գիտեք, որ յուրաքանչյուր տարվա վերջում Տիրոջից մարգարեական խոսք եմ խնդրում հաջորդ տարվա մասին, խոսք, որը մեզ կառաջնորդի այն ուղղությամբ, որ Աստված ցանկանում է ընթանանք: [push h=”15″]

Եվ այս տարվա ուղերձն այն է, որ 2015 թվականը լինելու է ծառայության և հավատարմության տարի: Այս խոսքն օգնելու էնաև, որ մեր երկիրը բարձրանա: Հավատացած եմ` Հայաստանը լինելու է օրհնության վայր, որտեղ մարդիկ ձգտելու են ոչ թե իշխել, այլ ծառայել միմյանց: Այսօր տերերը շատ են, բայց ծառաները` քիչ: Սակայն հավատարիմ ծառաների վարձքը Աստված կշատացնի:[push h=”15″]

Մատթեոս 25:21-ում գրված է. «Նրա տերն էլասաց նրան. «Լա՜վ, բարի եւ հավատարիմ ծառա, քիչ բաների վրա հավատարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ. մտիր քո տիրոջ ուրախությունը»:[push h=”15″]
Սիրելի’ս, սրտումդ որոշում կայացրու, որ ժամանակ գտնես այս տարի եկեղեցում ինչ-որ ծառայություն կատարելու համար: Մի’ մտածիր, որ եթե բարի գործեր ես անում Տիրոջ համար,այլևս եկեղեցում ծառայելու կարիք չկա: Լիարժեք ծառայությունն այն է, երբ ծառայում ենք թե’ Փեսային, և թե’ Հարսին:[push h=”15″]

Ծառայության մեջ կա զորություն. մարգարեական ասում եմ, որ ով ընդունի այս խոսքը և մտնի ծառայության մեջ, Տիրոջ օրհնությունները կգան ու կհասնեն նրան: Եթե մինչ օրս ծառայել ես Աստծուն, շարունակի’ր այս տարի ավելի ուժեղ ծառայել և կտեսնես քո ծառայության վարձքը:[push h=”15″]

Եթե ցանկանում ենք, որ մեր երկիրը բարձրանա և օրհնվի, եկեղեցին պետք է ինչ-որ բան անի: Տիրոջ տնից է սկսվում փոփոխությունը: Նախ և առաջ ինքներս պետք է ծառայենք և օրինակ լինենք, որպեսզի ուրիշներն էլ ցանկանան դրա մեջ մտնել: Անկախ այն բանից, թե ինչ դիրք ունես քո շրջապատում, այն մի կողմ դիր և որպես Աստծո զավակ, ընտանիքի անդամ` մտի’ր որևէ ծառայության մեջ: Քո հավատարիմ ծառայությունն օրինակ կդառնա շատերի համար:[push h=”15″]

Իսկ ինչպե՞ս ենք ծառայելու եկեղեցում. այնպես, ինչպես ընտանիքում: Չէ՞ որ եկեղեցին մեր երկնային Հոր ընտանիքն է, իսկ որտեղ կա հայր, այնտեղ կան քույր-եղբայրներ: Ամեն մեկս մեր սիրո ծառայությամբ կառուցելու ենք այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանյուր մարդ իրեն կզգա Աստծո ընտանիքի անդամ:[push h=”15″]
Մի օրինակ բերեմ. ատամնաշարի մեջ յուրաքանչյուր ատամ ունի իր տեղը և գիտի իր դերը: Ամուր հաստատված լինելով` ամեն ատամ կատարում է իր ծառայությունը, բայց երբ սկսում է թուլանալ, ընկնում է:[push h=”15″]

Սիրելի’ս, գտի’ր քո տեղը եկեղեցում, խոր արմատ գցի’ր և ծառայի’ր:[push h=”15″]
Հիսուսը, Տեր լինելով, չեկավ ծառայություն ընդունելու, այլ` ծառայելու: Մաթևոս 9:35-38-ում ասվում է. «Եվ Հիսուսն ամեն քաղաքները և գյուղերը ման էր գալիս, նրանց ժողովարաններում սովորեցնելով և արքայության ավետարանը քարոզելով, և ժողովրդի մեջ ամեն ցավ և ամեն հիվանդություն բժշկելով: Եվ Նա, ժողովուրդներին տեսնելով, գթաց նրանց վրա, որ հոգնած և ցիրուցան եղած էին, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն։ Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձքը շատ է, բայց մշակները` քիչ։ Արդ՝ աղաչեցեք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հունձի մեջ»:[push h=”15″]

Նրա սիրտն այսօր էլ ցավում է մարդկանց համար: Այդ սրտացավությունը թող բորբոքվի մեր սրտերում, որ վերցնենք Քրիստոսի լուծը և Նրա հետ ծառայենք (Մաթևոս 11:28-30): Եթե Հիսուսի լուծը չվերցնես, միևնույն է` հոգևոր աշխարհում ինչ-որ լուծ վերցնելու ես: Եկ Աստծո լուծը վերցնենք, որը քաղցր է:
Աստված այս երկրում ծառայելու համար մեզ օծություն է տվել, և որքան շատ ծառայենք, այնքան մեր երկիրը կբարձրանա, և մեր վարձքը մեծ կլինի:[push h=”15″]

Մի անգամ Տերը հայտնվեց Աբրահամին տեսիլքում և ասաց. «Մի՛ վախիր, Աբրա’մ. Ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է» (Ծննդոց 15:1)։ Աշխարհում ոչ մի տեղ չենք կարող տեսնել, որ մարդուն մեծ վարձատրություն տան չարած գործի համար: Աստված նույնպես այդպես չի վարվում: Եթե Նա ասաց, որ Աբրահամը խիստ շատ վարձք ունի, նշանակում է` նա շատ ծառայություն ուներ անելու: Փրկությունը շնորհքով է, բայց առանց ծառայության վարձք չկա:[push h=”15″]

Եվ վերջում ցանկանում եմ հիշեցնելՄաղաքիա մարգարեի այն խոսքերը, որ մարդիկ տեսնելու են Աստծուն ծառայություն անողի և չանողի տարբերությունը: (Մաղաքիա 3:13-18):[push h=”15″]
Սիրելինե’րս, հատուկ ձևով ծառայեք Աստծուն, և Նա հատուկ ձևով կօրհնի և կբարձրացնի ձեզ:
  [push h=”15″]
Սիրով` հովիվ Արթուր Սիմոնյան[push h=”15″]