Աստծո Խոսքն ասում է, որ դժոխքը, կորուստը և մարդու աչքերը չեն կշտանա: Մարդկությունն իր պատմության հենց սկզբից կորուստներ է ունեցել: Չկա մի մարդ, ով երբևէ չի կորցրել կամ չի կորցնի: Ոմանք կորցրել են իրենց հարստությունը, ոմանք՝ պատիվը, ոմանք էլ առողջությունը, կյանքը և այլն: [push h=”15″]

Մարդն սկսեց կորցնել այն օրվանից, երբ իրեն շնորհված իշխանությունը հանձնեց սատանային: Կարելի է ասել, որ այս աշխարհում սկսեց իշխել “կորստի աստվածը”: Պարզապես հիշեք, թե որքան կորուստներ եք ունեցել:[push h=”15″]

Սակայն մեզ համար բարի լուր կա. երբ ընդունում ենք Քրիստոսին, դադարում ենք կորցնելուց: Մենք գտնում ենք ճշմարիտ Աստծո ներկայությունն ու օրհնությունը, ինչպես նաև հավիտենական կյանքը, որ կորցրել էինք մեղքի պատճառով:[push h=”15″]

Սիրելինե’ր, քննե’ք, թե ինչից է բաղկացած ձեր կյանքը՝ կորուստների՞ց, թե± ձեռքբերումներից: Այդ ժամանակ ինքներդ կարող եք դատել, թե որքանով է Տիրոջ զորությունը ձեզ հետ:[push h=”15″]

Այս աշխարհն իրականում դաժան է, որովհետև սատանան ամեն ինչ անում է, որ կորուստներ ունենանք: Սակայն մենք չենք հանձնվում, որովհետև ունենք ամենակարող Աստված, Ով թագավորում է մեր կյանքում և ի զորու է վերականգնելու մեր կորցրածը: Հոբի կյանքը մեզ համար վառ օրինակ է:[push h=”15″]

Այսպիսով՝ դժոխքը, կորուստը և մարդու աչքերը չեն կշտանում, նույնիսկ թվում է, թե դրանք միասին են գործում: Ուստի, մի’ հետևեք ձեր աչքերի ցանկությանը, այլ հետևե’ք Տիրոջը և Նրա զորությանը: Մի’ առաջնորդվեք ձեր աչքերի տեսածով, այլ վստահե’ք ձեր հոգևոր աչքերին: Այդ ժամանակ ոչ թե կկորցնեք, այլ ձեռքբերումներ կունենաք:[push h=”15″]

Աստված օրհնի ձեզ: Ամե’ն:[push h=”15″]

***
Եթե ցանկանում եք էլ. փոստով ստանալ հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձը, մեզ գրեք newsletter@wolarm.org հասցեով: